Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 14:08
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». ՀՔԾ-ում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարարը, ներկայիս ԳՇ պետը, Փաշինյանին ծանուցում է ուղարկվել
«Ժողովուրդ». ՀՔԾ-ում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարարը, ներկայիս ԳՇ պետը, Փաշինյանին ծանուցում է ուղարկվել
06/04/2021 11:38

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ծանուցում է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Չկարողացանք, սակայն, պարզել՝ Փաշինյանն արդեն հարցաքննվել է, թե ոչ, քանի որ հրավերը վերջերս է ուղարկվել, իսկ վարչապետն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, չի շփվում որևէ մեկի հետ։ Իսկ, ահա, Արտակ Դավթյանը հարցաքննվել է այն ժամանակ, երբ դեռ նորից իրավունքի ուժով չէր զբաղեցրել ԳՇ պետի աշխատասենյակը։

 

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը: Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, պնդել, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, Զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել, այսպես ասած, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ, անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։ Եվ, ահա, պաշտոնյաներին հարցաքննության հրավիրելը հենց այդ մասով բացահայտումներ անելու նպատակ է հետապնդում», - գրել է թերթը: