Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 15:09
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Մամուլի տեսություն

Արտահերթ ընտրություններին ես աջակցելու եմ Ռոբերտ Քոչարյանին. Սեյրան Օհանյան. yerkir.am
Արտահերթ ընտրություններին ես աջակցելու եմ Ռոբերտ Քոչարյանին. Սեյրան Օհանյան. yerkir.am
03/04/2021 10:45

Ակնհայտ է՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման օրոք Հայաստանը եղել է ավելի քան լավ կարգավիճակում եւ նրա փորձի կիրառումը ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ եւ եթե Ռոբերտ Քոչարյանը այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի եւ մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել՝ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքn ինքն է դրել եւ, իհարկե, թերություններ եւս նրա ղեկավարման օրոք եղել են»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Նա նաեւ հավելել է՝ եթե Ռոբերտ Քոչարյանի կողմից լինի հրավեր արտահերթ ընտրությունների մասնակցելու եւ ընդգրվելու իր թիմում նա կընդունի այդ առաջարկը:

«Հիմա չկան քննարկումներ, որ ես կլինեմ Ռոբերտ Քոչարյանի թիմում, բայց եթե ինքը գնա ընտրություններին, ապա ես նրան կաջակցեմ, եթե լինի հրավեր, ես, իհարկե, կընդունեմ, կխորհրդակցեմ եւ կծանոթանամ պայմաններին եւ անպայման կաջակցեմ նրան»,- նշել է նա: