Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 15:16
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Տնտեսություն

Տարեվերջին 2020-ի նկատմամբ կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ. Վահան Քերոբյան
Տարեվերջին 2020-ի նկատմամբ կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ. Վահան Քերոբյան
26/03/2021 11:18

Տարեվերջին 2020-ի նկատմամբ կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսության մեջ շատ մեծ ակտիվություն կա, բացի դրանից, արդյունաբերական ոլորտում էլ է մեծ ակտիվությունը։ Քերոբյանն ասաց, թե անցած տարին նահանջ տարի էր ու, նրա խոսքով, սովորաբար, երբ որ նահանջ տարի է լինում, ամեն օրը ներքին արդյունք է գեներացվում։ «Արդեն շատ մոտ ենք վերականգնվելու կետին», - նշեց նախարարը։ Քերոբյանն ասաց, որ անցած տարի տուրիզմի ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել։ «Անցած տարի մենք մարտ ամսին տուրիստ չունեինք, բայց այս տարի մարտ ամսին արդեն ունենք պարսիկներին, Նովրուզ է ու շատ մարդ կա», - ասաց նա։ Նախարարի խոսքով՝ մայիսից պլանավորում են մտնել նորմալ տեմպի մեջ. այս տարվա տուրիզմի աճը, նախորդ տարվա նկատմամբ, կանխատեսված է 319 տոկոսով։ Վահան Քերոբյանն ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անել, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ խստացումներ չլինեն երկրում։

 

«Խստացումները շատ վատ են տնտեսության համար, քանի որ ես տնտեսության համար եմ պատասխանատու՝ դեմ եմ լինելու խստացումներին, բայց եթե տեսնենք, որ առողջապական համակարգն այլևս չի կարող սպասարկել հիվանդությունը, ապա, իհարկե, պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը», - նշեց Քերոբյանը։

Նշենք, որ Քերոբյանը երեկ հայտարարել էր՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։