Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 14:36
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Տարածաշրջան

Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել
08/03/2021 21:40

 
Մարտվիլիում՝ Չկոնդիդյան թեմում այսօր տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ մի քանի մարդ է տուժել, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Վրաստանի հանրային հեռուստատեսության հաղորդմամբ՝ բախում է տեղի ունեցել թեմի հոգեւորականների ու հավատացյալների միջեւ:

Տարաձայնությունների պատճառ է հանդիսացել տեղի երկու հոգեւորականներ Կոնստանտին Գաբիսոնիային եւ Պետրե Գուդուշաուրիին ծիսակատարություններ անցկացնելուց զրկելու մասին Չկոնդիդյան թեմի նորանշանակ միտրոպոլիտ Ստեֆանի որոշումը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Որոշումը մետրոպոլիտը կայացրել է այն բանից հետո, երբ այս քահանաները, չնայած գրավոր եւ անձնական նախազգուշացումներին, հրաժարվել են ծառայել թեմի նոր մետրոպոլիտին:

Համայնքի մի մասը պահանջում է, որ նորանշանակ միտրոպոլիտ Ստեֆանն անմիջապես հեռանա թեմից: Մի քանի տասնյակ մարդիկ փորձել են մտնել նստավայրի այն սենյակը, որտեղ մետրոպոլիտը հանդիպել է հոգեւորականների հետ:

Այս բախման ընթացքում հրմշտոց է առաջացել եւ փլվել է թեմի երկրորդ հարկում գտնվող պատշգամբի փայտե բազրիքը: Դրա հետեւանքով մի քանի մարդ ընկել է պատշգամբից: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց մեջ «Ֆորմուլա», «POSTV», «Փիրվելի» եւ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունների լրագրողներ են եղել: