Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 15:40
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Քաղաքականություն

ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
08/03/2021 20:18

Հ.Յ.Դ. Բյուրոն Արեւմտյան Ամերիկայի տագնապի ստեղծման մեջ ծանր հակակարգապահական հանցանքների համար կուսակցության շարքերից արտաքսել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանին, Քարմեն Օհանյանին, Լևոն Կիրակոսյանին և Կարո Իսբէնճյանին։ Նրանք մաս չեն կազմում Հ.Յ.Դաշնակցութեան և չեն ներկայացնում Հ.Յ.Դաշնակցութեան որևէ մարմին։ Այս մասին հայտնում է ՀՅԴ պաշտոնական կայքը: Կուսակցության հայտարարությունը՝ ստորեւ․ «Մեր Հայրենիքի այս դժուարին օրերուն ներքին-կազմակերպական տագնապալի օրեր կ՚ապրի նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքին անդամ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան շրջանի կառոյցը։ Երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտօններ վարած խմբակ մը, հիմնականին մէջ՝ փառատենչութենէ տարուած, իրենց կարգ մը համախոհներով եւ որոշ այլ մոլորեալներով, Հ.Յ.Դ. Կազմակերպական կանոններու թիւր եւ կամայական մեկնաբանութիւններով խախտած են իրենց դաշնակցականի երդումը՝ «միշտ հաւատարիմ մնալ Հ.Յ.Դաշնակցութեան Ծրագրին, Կանոնագրին եւ որոշումներուն»։ Այս խմբակը ունեցած է խիստ հակակարգապահական ընթացք. ի շարս այլ հակականոնագրային քայլերու՝ «գումարած» է ապօրինի «ժողով» և «ընտրած»՝ ապօրինի «մարմին» որ ապօրինի կերպով հանդէս կու գայ «Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ» անունով, կուսակցութեան պաշտօնաթերթ «Ասպարէզ»-ը իր վերահսկողութեան տակ կը պահէ ու զաւթած է կուսակցապատկան անշարժ և շարժական գոյքեր և դրամատնային հաշիւները։

 

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն ձեռնարկած է քայլերու՝ շրջանին մէջ հաստատելու կազմակերպական կարգն ու անդորրը։ Հ.Յ.Դ. Կազմակերպական Կանոններուն համաձայն, կատարուած են կարգապահական տնօրինումներ, որոնց արտաքսումներու բաժինը կը հրատարակուի Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Դրօշակ»-ին մէջ:

Կը գործէ օրինական Կեդրոնական Կոմիտէ, որ Արեւմտեան Ամերիկայի մէջ Հ.Յ. Դաշնակցութեան անունով հանդէս գալու շրջանային միակ օրինական եւ իրաւասու մարմինն է։ Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչն է ընկ. Ռոստոմ Այնթապլեանը (Հեռ. +1650 303 9280)։

Հ.Յ.Դ. 130-ամեայ պատմութեան ընթացքին նման երեւոյթներ աննախընթաց չեն։ Վստահ ենք, ինչպէս անցեալին՝ ներկայիս եւս կուսակցութիւնը կը յաղթահարէ այս տագնապն ալ եւ անոր Արեւմտեան Ամերիկայի շրջանը շուտով կը վերագտնէ իր աշխոյժ դերը Դաշնակցութեան հայրենանուէր գործունէութեան եւ հայութեան ծառայութեան առաքելութեան ոլորտներէն ներս:

Արտաքսում Հ.Յ.Դ. շարքերից

Հ.Յ.Դ. Բիւրօն Արեւմտեան Ամերիկայի տագնապի ստեղծման մէջ ծանր հակակարգապահական յանցանքների համար կուսակցութեան շարքերից արտաքսել է Հ.Յ.Դ. Արևմտեան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ՝ Աւետիք Իզմիրլեանին, Քարմէն Օհանեանին, Լևոն Կիրակոսեանին և Կարօ Իսբէնճեանին։ Նրանք մաս չեն կազմում Հ.Յ.Դաշնակցութեան և չեն ներկայացնում Հ.Յ.Դաշնակցութեան որևէ մարմին։