Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 15:10
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Հայաստան

Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ)
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ)
05/03/2021 18:42

Ինչ խնդիր են իշխանությունները փորձում լուծել ինձ կալանավորելով, նույնիսկ իրենք չեն հասկանում: Իմ խոր տպավորությամբ իշխանության գլխում պարբերաբար իրար հակասող մտքեր են ի հայտ գալիս, որը համապատասխան հոգեվիճակի արդյունք է: Այս մասին Վերաքննիչ դատարանի դիմաց, պատասխանելով հարցին, թե ինչ խնդիր է ցանկանում լուծել իշխանությունը՝ իրեն կալանավորելով, ասաց  ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը: «Այս ընթացքում կատարվեց մի աննորմալ ապօրինություն, որը սկսվեց այն պահից, երբ եկան գրասենյակ խուզարկության: Եկել էին գրասենյակ, որտեղ գտնվում էի ես, բայց արձանագրել էին կողքի՝ հիմնադրամի գրասենյակը: Առաջին վայրկյաններից բոլորին արգելեցին օգտվել հեռախոսներից, առգրավվեցին ամբողջ տեխնիկան և որոշ փաստաթղթեր, ապա այդ թղթերից մի քանիսը ներկայացրին դատարան, իբր առգրավել են իմ սենյակից»,-նշեց Արա Սաղաթելյանը: