Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 14:50
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Հայաստան

Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան
Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան
04/03/2021 18:27

Ինձ հետ կապվել են բազմաթիվ վարդենիսցիներ և հարակիչ  շրջանների բնակիչներ, որոնք մտադիր են ի նշան բողոքի՝ փակել երկաթգիծը: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Սոթքի հանքավայրի աշխատակիցները պատերազմից հետո գտնվում էին հարկադիր պարապուրդի մեջ, որովհետև ամբողջ ծավալով չի աշխատում հանքը: Հանքավայրի շահագործումը դադարեցվել է մի մասով, որովհետև մեծ մասը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Հիմա մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և արդեն մոտ հարյուրն արդեն կրճատվել են։ Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների երեք հարյուր ընտանիք մնալու է առանց աշխատանքի և սոցիալական այս պայմաններում, սահմանամերձ շրջանում սա լուրջ խնդիր է, և նրանք արդեն ծայրահեղ միջոցների են ցանկանում դիմել: Ինձ հետ



կապվել են բազմաթիվ վարդենիսցիներ և հարակիչ  շրջանների բնակիչներ, որոնք մտադիր են, ի նշան բողոքի,  փակել երկաթգիծը, որով հանքի հանքանյութը տեղափոխվում է դեպի Արարատ, և նաև այլ ծայրահեղ ակցիաներ են ուզում իրականացնել։ Որպեսզի բանը դրան չհասնի, գուցե իմ հայտարարությունն օգնի, որ Կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի դժգոհությունը մեղմելու, որևէ տարբերակ առաջարկելու համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը: