Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 15:21
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Քաղաքականություն

«Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am
«Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am
04/03/2021 13:53

Հայկական գեներալիտետը իրեն չափազանց զուսպ է պահում Գլխավոր շտաբի շուրջ առկա պատմությունում: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված մամուլի ասուլիսում, գրում է «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը: Քոչարյանը ենթադրում  է, որ գեներալները չեն ցանկանում, որ իրենց անգամ աննշան գործողությունը ընկալվի որպես ռազմական հեղաշրջման փորձ:



Քոչարյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ չպետք է վախենալ «ռազմական հեղաշրջում» արտահայտությունից: Պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը: Որպես օրինակ նա մատնանշել է 1960-ականներին Հարավային Կորեան, Եգիպտոսը` արդեն ներկա ժամանակաշրջանում:

Միևնույն ժամանակ, նախկին նախագահը ընդգծել է, որ չի ցանկանա, որ իր խոսքերը ընկալվեն որպես որևէ մեկին ուղղորդելու փորձ: Սա զուտ վերլուծական մտածողություն է: