Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 13:56
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Քաղաքականություն

«Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am
«Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am
04/03/2021 13:49

Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կհանգեցնի նոր պատերազմի, այսօր ռուսական ԶԼՄ-ների համար կազմակերպված մամուլի ասուլիսում ասել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է Sputnik գործակալության հայկական ծառայությունը։  Նրա խոսքով, պատերազմը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ Հայաստանի իշխանությունների ձախողումն էր: «Այժմ Մինսկի խումբն անհրաժեշտ է: Ռուսաստանը նույնպես դրա կարիքն ունի: Թե ինչ ուղղությամբ կընթանա ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացը, դժվար է ասել: Բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ անարդար խաղաղությունը չի կարող երկար տևել», - նշել է նախկին նախագահը:


Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել Վերսալի անարդար հաշտության պայմանագրի պատճառով:

«Եթե կողմերից մեկը համաձայն չէ պատերազմի արդյունքի հետ, ապա «սպասեք նոր պատերազմի»: Դա տեղի կունենա, երբ լինեն առավել հարմար աշխարհաքաղաքական պայմաններ և դրա համար անհրաժեշտ այլ խթանիչներ: Մենք պետք է գտնենք քաղաքական լուծում: Եվ եթե Ադրբեջանում կարծեն, որ լուծել են Ղարաբաղի խնդիրը, ապա դա կնշանակի հակառակը` չնայած այսօրվա լավագույն դիրքերին», - ասել է Քոչարյանը։