Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 15:57
«AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է. Ավանեսյան | «Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Ով է կազմակերպել ԲԴԽ նախագահին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան
«Հրապարակ». Ով է կազմակերպել ԲԴԽ նախագահին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան
04/03/2021 10:31

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ իմքայլականների երեկվա արշավը, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հրամանատարությամբ։ Նախօրեին, երբ հայտնի է դարձել, որ Վարդազարյանն է ներկայացնելու վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնների թեկնածուներին, Փաշինյանը աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի միջոցով կազմակերպել է Վարդազարյանին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան։

 

Պատգամավորների ելույթների տեքստերն էլ գրվել կամ խմբագրվել են անմիջապես Գագիկ Ջհանգիրյանի կողմից, ով հանդիպել է մի խումբ իմքայլականների հետ ու նրանց մինի-դասախոսություն կարդացել։ Ի դեպ, Փաշինյանը Ջհանգիրյանին գործուղել է ԲԴԽ՝ դատական համակարգն իր ձեռքը վերցնելու եւ ԲԴԽ նախագահ դառնալու ծրագրով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում