Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 15/04/2021 15:38
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել | «Փաստ». Փաշինյանի դրական վարկանիշը մոտ 17% է, իսկ հակառեյտինգը 46% | «Հրապարակ». Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա | «Հրապարակ». Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը | «Փաստ». Գործադիրի ցանկությունները օդում չեն թողնի. ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը | «Ժողովուրդ»․ Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են․ համեմատական վերլուծություն | Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը | ՊՈԶՆԵՐԸ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ «ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ցույցերը՝ վարակի աղբյուր. կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարությունը խախտում է կանոնները
«Ժողովուրդ». Ցույցերը՝ վարակի աղբյուր. կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարությունը խախտում է կանոնները
04/03/2021 10:26

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն առաջին անգամ ավելացել է վերջին յոթ շաբաթների ընթացքում. աշխարհը չի հաղթահարի վարակը մինչեւ տարեվերջ: Սա մենք չենք հնարել, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Հայաստանում մարտի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 հազար 816 դեպք, որոնցից 163 հազար 906-ը` առողջացած, 3202-ը` մահվան ելքով: Երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 2 մահվան դեպք: Աշխարհում եւ Հայաստանում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, բայց, չնայած սրան, իշխանությունն ու ընդդիմությունը հանրահավաքներ են կազմակերպում:

 

Կհիշեք՝ մարտի 1-ին հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք անցկացրեց, չնայած ամիսներ առաջ հենց ինքն էր դիմակ բաժանում մարդկանց եւ հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները:

Մյուս կողմից՝ Առողջապահության նախարարության վարած քաղաքականությունն է անհասկանալի այն դեպքում, երբ բազմամարդ հավաքները վարակի տարածման մեծ աղբյուր են: Արի ու տես, որ մեր հանրապետությունում, երբ վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճում է, առողջապահության նախարարը մասնակցում է հանրահավաքին: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ մտահոգված չեն արդյոք կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով, երբ մասնագետները պնդում են, որ բազմամարդ հավաքները վարակի աղբյուր են: Ըստ մամուլի քարտուղարի՝ հանրահավաքները կարող են նպաստել աճին, դա ազդող գործոններից մեկն է: Ապա հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված կենտրոններ են վերաբացվում, իրավիճակը վերահսկում է նախարարությունը, եւ, իհարկե, մտահոգված են:

Այսինքն՝ կորոնավիրուսի դեմ պայքարող կառավարությունը մի ամբողջ օր խախտեց հակահամաճարակային կանոնները եւ չպատժվեց, մինչդեռ ամիսներ առաջ բազմահազար քաղաքացի տուգանվեց 10 000 դրամի չափով դիմակ չկրելու համար:
Ընդդիմության եւ իշխանության հրավիրած հավաքներին հակահամաճարակային 3 կարեւոր կանոն՝ սոցիալական տարածությունը, դիմակի կրումը եւ ձեռքերի հիգիենան, խախտվում է,
մինչդեռ նախորդ տարվա մարտի 23-ին Ազգային ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերը, համաձայն որոնց՝ անզգուշությամբ 1, 2 կամ ավելի անձանց վարակելու պարագայում քաղաքացին առավելագույնը մինչեւ 700 հազար դրամ տուգանք կվճարի, կկալանավորվի կամ կազատազրկվի։ Արդյոք կորոնավիրուսի պայմաններում ընդունված այս օրենքները կտարածվե՞ն մարտի 1-ին, մինչ այդ եւ այսօր շարունակվող հավաքների մասնակիցների վրա: Ինչպես ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր ասում, «կորոնավիրուսի վարակը կատակ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում