Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 20:04
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am | Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ |

Քաղաքականություն

Ի պաշտպանություն Արա Սաղաթելյանի ակցիայի մասնակիցները հակաադրբեջանական քարոզչության նյութեր հանձնեցին ԱԱԾ-ին
Ի պաշտպանություն Արա Սաղաթելյանի ակցիայի մասնակիցները հակաադրբեջանական քարոզչության նյութեր հանձնեցին ԱԱԾ-ին
23/02/2021 17:15

Այսօր որոշել ենք օգնել ԱԱԾ-ին՝ Արա Սաղաթելյանի գործով իրեղեն ապացույցներ  ենք բերել, որոնք հուսով եմ՝ կօգնեն իրեն ավելի «ծանր» հանցագործության մեջ մեղադրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին ԱԱԾ-ի դիմաց ի պաշտպանություն Արա ՍԴաղաթելյանի կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Հիմա կներկայացնենք, թե ինչ իրեղեն ապացույցներ են բերված: «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի բազմամյ աշխատանքի երեւի 0,5 տոկոսն ենք կարողացել ներկայացնել, բայց շատ օգտակար կլինեն բոլորի համար այս նյութերը»,-ասաց նա եւ սկսեց ներկայացնել, թե ինչ աշխատանք է կատարվել Արա Սաղաթելյանի գլխավորած ՊՈԱԿ-ի կողմից: Նրա ներկայացրած գրքերից էին, «Հայատյացությունն Ադրբեջանում», «Հայատյացությունը մանկական գրականության մեջ, հեքիաթներում, դպրոցական գրականության մեջ», «Խավիարային դիվանագիտություն», «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել», «Պոլիգոն. Ադրբեջան», «Ինչ է տեղի ունեցել Խոջալուում» ձեռնարկը, «Հայատյացությունն Ադրբեջանում»: Իր հերթին Մարինա Սահակյանը ներկայացրեց է պատրաստած ֆիլմերը, որոնք վերաբերում է Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին, նաեւ ֆիլմեր են նկարահանվել Ապրիլյան պատերազմի առաջին օրը զոհված երեխայի մասին, «Կոլցո» օպերացիայի մասին, որն իրականացրել են Ադրբեջանն ու Խորհրդային բանակը: Սումգայիթին նվիրված երկու ֆիլմեր: Բացի այդ պատրաստվել են բուկլետներ, որոնք տրվել են հայկական պատվիրակություններին, որոնք տարածում էին միջազգային տարբեր հարթակներում: «Մեր կայքում մեծ արխիվ է ստեղծվել, որտեղ կան բոլոր փաստաթղթերը, լուսանկարները, որոնք հավաքվել են այս 8-9 տարվա ընթացքում»,-ասաց նա: Ակցիայի մասնակիցները եղած գրքերն ու այլ նյութերը փոխանցել են ԱԱԾ-ին: Նրանք նաեւ նամակ հանձնեցին ԱԱԾ-ին, որտեղ ասվում է. «Հակաադրբեջանական քարոզչության մասնագետների կողմից Հայաստանի ԱԱԾ-ի տրամադրությանն է հանձնվում«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» կողմից իրականացրած հետազոտությունների արդյունքներն ամփոփոխ նյութերը: Բոլոր նյութերը պատրաստվել են Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ եւ վստահ ենք, որ կօգնեն Անրա նկլատմամբ հարուցված օբյեկտիվ եւ համակողմանի քննությանը»: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ ծառայողներն փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են, ապա նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

 

Վերլուծաբան Կարեն Բեքարյանն ու քաղաքացի Մհեր Ավագյանն ազատ են արձակվել. Դատարանը մերժել է ԱԱԾ-ի քննիչների միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։

Ի դեպ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր համարել նաեւ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը, արձանագրել, որ Պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ նրան կալանավորելու սանկցիա է տվել։

Նկատենք, որ Արա Սաղաթելյանը տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ միջազգային մամուլին հասու դարձնելով այդ երկրի իրականացրած պատերազմական հանցագործությունները։