Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 21:10
Դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունս, դաստիարակելու եմ դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան | Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել Սահմանադրական դատարան. ՓՊ-ի կոչը Հանրապետության նախագահին | Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը | Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին |

Քաղաքականություն

Ես հուսով եմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ. Սասուն Միքայելյան
Ես հուսով եմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ. Սասուն Միքայելյան
23/02/2021 16:17

Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը փետրվարի 22-ին մեկնել են սահման՝ մարտական հերթափոխի՝ թվով 225 հոգի: Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն մաղթեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:



«Բոլորիս համար պարզ է՝ ինչ իրավիճակ է սահմաններում և մենք բոլորս պիտի կարողանանք մեր գործն անել, գիտակցաբար մեր սահմանները պահենք, ավելի հզորանանք, երկրապահը այսօր էլ ավելի պիտի հզորանա: Գիտեք, որ ԵԿՄ-ն նոր մարդկանց է ընդգրկում, ավելի երիտասարդների: Երբեք ձեր զգոնությունը չկորցնեք, թշնամին միշտ նենգ է  և միշտ սպասում է հարմար պահի»,- ասաց նա:

«Ես հուսով եմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ: Պինդ ու հոգով ուժեղ պիտի լինենք և փառք մեր նահատակներին: Ես խոնարհվում եմ մեր որդեկորույս մայրերի առաջ: Միշտ պետք է հիշենք՝ որտեղ ընկան այդ տղաները, արդեն սրբավայր է և մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,- ասաց Սասուն Միքայելյանը: