Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 20:55
Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը | Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am |

Հայաստան

Ոստիկանական գործողությունների հետեւանքով կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը. Տեղափոխում են 8-րդ հիվանդանոց
Ոստիկանական գործողությունների հետեւանքով կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը. Տեղափոխում են 8-րդ հիվանդանոց
23/02/2021 14:17

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ այսօր՝ փետրվարի 23-ին անհնազանդության ակցիայի ժամանակ, ոստիկանների գործողությունների հետեւանքով կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանին ոտքը: Ռազմիկը հայրենադարձ է: ՀՅԴ-ից NEWS.am-ին փոխանցեցին, որ Ռազմիկ Արաբյանին ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց: Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

 

Նիկոլ Փաշինյանի անցնելուց հետո ոստիկաններն առանց զգուշացնելու սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանությունը հայտնել է 57 բերման ենթարկվածի մասին:

Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության  3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: