Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 21:02
Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել Սահմանադրական դատարան. ՓՊ-ի կոչը Հանրապետության նախագահին | Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը | Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am |

Տնտեսություն

Միքայել Մինասյան. Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին
Միքայել Մինասյան. Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին
22/02/2021 23:41

Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին: Ամեն օր ավելանում է պարտքի սպասարկումը՝ տոկոսների վճարումը: Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն չի կարողանա նոր պարտք վերցնել, այլ միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը իրենց ուղղակի վերահսկողության տակ վերցնել: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Մեկ ամիս առաջ կառավարությունը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է բաժանել՝ դրանով իսկ բարձրացնելով պետական պարտքը 10%-ով: Այս գումարը պետք է ծախսվեր տնտեսության զարգացման վրա, որպեսզի տնտեսական ակտիվություն լիներ, ՀՆԱ-ն աճեր, սակայն, ինչպես պարզվեց, գումարը ծախսվելու է

աշխատավարձեր եւ, իհարկե, պարգեւատրումներ վճարելու վրա: Իշխանության փոփոխությունից հետո ազգային պարտքն աճել է 2,3 միլիարդ դոլարով: Մինչեւ տարեվերջ պետական պարտքը կանցնի շեմը եւ կհասնի 70% ՀՆԱ-ի շեմին:

Պետական պարտքի մասին օրենսդրության համաձայն, թույլատրելի պարտքի սահմանը կազմում է 60%, որն այս պահին Հայաստանում արդեն կազմում է 65-66%: Այսինքն, պետական պարտքն արդեն հատել է օրենսդրությամբ սահմանված շեմը: Բացի այդ, պարտքի 70%-ը արտարժույթով է, որը ռիսկային է դառնում փոխարժեքի փոփոխման դեպքում: Այս պահի դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կա 2960 դոլարի չափով իրական պարտք: Հայաստանի քաղաքացիները թանկ են վճարում Նիկոլի սխալների համար: Եւ ֆինանսապես նույնպես:

Թանկ են վճարում իրենց երեխաների կյանքի հաշվին՝ թողնելով հետագա սերունդներին հսկայական պարտքեր եւ մի երկիր, որը դատապարտված է անմրցունակ տնտեսության»,- նշել է նա: