Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 19:50
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am | Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ |

Աշխարհ

Բնապահպանական խոշորագույն աղետ՝ Իսրայելում. Տասնյակ տոննա մազութն այլանդակել է միջերկրածովյան ափը
Բնապահպանական խոշորագույն աղետ՝ Իսրայելում. Տասնյակ տոննա մազութն այլանդակել է միջերկրածովյան ափը
22/02/2021 13:46

Տասնյակ տոննա մազութ է ծածկել Իսրայելի միջերկրածովյան ափի մեծ մասը: Տեղական իշխանությունները խոսում են երկրի պատմության մեջ ամենախոշոր բնապահպանական աղետի մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:  Հազարավոր կամավորներ եւ զինվորներ օգնում են ափը մաքրել մազութի թանձրուկից, որն արդեն լուրջ վնաս է հասցրել վայրի բնությանը: Տուժած հատվածներում հայտնաբերվել են սատկած կրիաներ, ձկներ եւ թռչուններ, որոնց մնացորդները ներկված են սեւ գույնով: Իսրայելի իշխանությունները նփորձում են պարզել աղտոտման պատճառը. նախնական տեղեկություններով՝ խոսքը նավից վառելիքի արտահոսքի մասին է:

 

Մազութի բազմաթիվ թանձրուկներ են հայտնաբերվել Իսրայելի առափնյա գծի մեծ մասում, որը ձգվում է 190 կմ: Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ տուժած տարածքների մաքրումը կտեւի ամիսներ, իսկ գուցե եւ տարիներ:

Տեղացիներին խնդրում են խուսափել միջերկրածովյան լողափեր այցելելուց:

Աղտոտման պատճառ կարող էր լինել փետրվարի 11-ի փոթորկի ժամանակ նավերից մեկից վառելիքի թափվելը: Այդ պահին նավը ափից մոտ 50 կմ հեռավորության վրա է եղել: Պարզելու համար, թե կոնկրետ որ նավից կարող էր լինել արտահոսքը, մասնագետներն ուսումնասիրում են արբանյակային լուսանկարները եւ ալիքների ուղղությունը:

Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության նախարար Գիլա Գամլիելը հայտարարել է, որ կասկածվում են 9 նավեր, որոնք այդ ժամանակ այս շրջանում են եղել: Իսրայելի իշխանությունները դիտարկում են դատական հայցի հնարավորությունը՝ փոխհատուցում ստանալու համար, որը մեղավորներին կարող է արժենալ միլիոնավոր դոլար:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ այցելել է լողափերից մեկը՝ գնահատելով պատճառված վնասը: