Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 20:31
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am | Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ |

Տարածաշրջան

Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի. լրատվամիջոցներ
Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի. լրատվամիջոցներ
20/02/2021 14:07

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին կմասնակցեն Շուշիում կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը:  Նշվում է, որ թուրքական լրատվամիջոցներին սպասվելիք այցի մասին հայտնել է Բահչելիի խորհրդական Զիա Գյունայդընը: Դպրոցը կառուցվելու է «Ազգային շարժման կուսակցության» կրթության և մշակույթի հիմնադրամի կողմից: «Դպրոցի հիմնարկեքի արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ

 Էրդողանը, ինչպես նաև «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին»,-ասել է Գյունայդընը:

Խոսելով կատարվելիք այցի մասին՝ Դևլեթ Բահչելիի խորհրդականն ասել է, որ ներկայում Շուշիում լուծվում են ենթակառուցվածքային խնդիրները, կառուցվում է նոր ճանապարհ:

«Մեր դիտարկումների և հանդիպումների հիման վրա կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում, և այս ճանապարհը նախատեսվում է բացել մինչև գարուն»,-ասել է խորհրդականը։

Նշվում է, որ Շուշիում դպրոցի կառուցման վայրը դեռ հստակեցված չէ: