Բիթքոին կրիպտոարժույթի արժեքը կրկին ռեկորդ է սահմանել՝ անցնելով 56 հազար դոլարի շեմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բիթքոինի արժեքը սկսել էր մեծանալ դեռևս 2020 թվականի վերջից՝ գերազանցելով 2017 թվականից հաստատված 20 հազար 042 ԱՄՆ դոլարը:
Կրիպտոարժույթի արժեքի ակտիվ աճ սկսվեց այն բանից հետո, ինչ փետրվարի 8-ին Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերությունը հայտնեց, որ բիթքոինի մեջ ներդրում է կատարել 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով:
2021 թվականի փետրվարի 16-ին առաջին անգամ բիթքոինի արժեքը հասավ 50 հազար ԱՄՆ դոլարի: