Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 20:21
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am | Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ |

Աշխարհ

Ֆրանսիական գյուղն ընդդեմ Իլոն Մասկի
Ֆրանսիական գյուղն ընդդեմ Իլոն Մասկի
20/02/2021 11:36

Արբանյակային համացանցի մասին իր երազանքն իրականացնելու համար միլիարդատեր Իլոն Մասկը պետք է ալեհավաքներ տեղադրի ամբողջ աշխարհում: Սակայն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող գյուղը հույս ունի, որ նա կորոշի այդ ալեհավաքներն իրենց գյուղից հեռու պահել: 350 մարդ բնակչությամբ Սեն Սենյոր դե Բեւրոնն այնքան էլ ուրախ չէ, որ ընտրվել է Մասկի Starlink նախագծի՝ տիեզերքի լայնաշերտ կապի վերգետնյա կայանի վայր:

 

«Սա բացարձակապես նոր նախագիծ է: Մենք ոչ մի պատկերացում չունենք այդ ազդանշանների ազդեցության մասին»,- ասել է գյուղապետի 34-ամյա տեղակալ Նոեմի Բրաուլտը: «Համայնքային խորհուրդը որպես նախազգուշական միջոց մերժել է»,- պարզաբանել է նա:

SpaceX-ի հիմնադիր եւ Tesla էլեկտրամոբիլների արտադրող Մասկը ծրագրում է տեղակայել հազարավոր արբանյակներ, որ համացանցին արագ հասանելիություն ապահովի աշխարհի ցանկացած կետում հեռավոր շրջանների համար: