Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 19:41
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am | Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ցուցումով քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը պարգեւատրվել է մարտական զենքով
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ցուցումով քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը պարգեւատրվել է մարտական զենքով
20/02/2021 11:33

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պատերազմի ավարտից հետո մի շարք անձինք Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել են մարտական զենքով։ Մեզ ասացին՝ ցուցումը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարգեւատրվածների ցանկում շատ ուշագրավ անուններ կան, օրինակ՝ քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» հիմնադիր Աշոտ Արսենյանի որդին եւ այլք։ Պարգեւատրվածների ցանկը բավականին ընդգրկուն է՝ հասնում է մոտ 100-ի։

 

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը թեպետ ձեռքի տակ չուներ ցանկը, սակայն հաստատեց մեր տեղեկությունը, որ պատերազմից հետո Արայիկ Հարությունյանի հրամանով որոշ մարդիկ պարգեւատրվել են զենքով։

«Պարգեւատրվել են զենքով էն անձինք, ովքեր զգալի աջակցություն են ցուցաբերել Արցախին ու ակտիվ մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին»։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե հատկապես Տույն ինչ աջակցություն է ցուցաբերել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում