Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 20:48
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am | Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Խիստ կանոնների արդյունքը. ինչ դժվարությունների են հանդիպում մասնավոր բժշկական բուհերի շրջանավարտները
«Ժողովուրդ». Խիստ կանոնների արդյունքը. ինչ դժվարությունների են հանդիպում մասնավոր բժշկական բուհերի շրջանավարտները
20/02/2021 11:29

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը վերջին տարիներին կոշտ քաղաքականություն է որդեգրել եւ խստացրել է մասնավոր բժշկական բուհերի ընդունելությունը հետբուհական շարունակական կրթության տրամադրման հարցում։ Սակայն,ցավոք, որակյալ բժշկական կադրերի՝ աշխատաշուկա ելքի պայքարում 2 գերատեսչությունների պայքարը՝ ԿԳՄՍ եւ Առողջապահության նախարարություն, տարբերվում է։ Բանն այն է, որ ԿԳՄՍ-ն իր ենթակայության հաստատությունում խիստ չափորոշիչներ է սահմանել, իսկ Առողջապահության նախարարությունը հնարավորություն է տալիս մասնավոր բուհերի շրջանավարտներին հնարավորինս հեշտ մուտք գործել բժշկական պրակտիկ դաշտ։ Հայաստանում մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է: Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը:

 

Հավելենք, որ ԵՊԲՀ-ն բավական խիստ է մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում. մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ. դիմել են 150 անձ, սակայն ընդունվել են 40-ը, 2018 թ. դիմել են 132 անձ, ընդունվել են 13-ը:

Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել են 128 շրջանավարտ, իսկ 2018 թ.՝ 124 հոգի: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստվում է հարցումներ ուղարկել ԵՊԲՀ եւ ԱԱԻ՝ ճշտելու, թե ինչ պատկեր է գրանցվել 2019 եւ 2020 թվականներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում