Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 20:05
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am | Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ինչ պահանջ է դրված ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի վրա. այսօրվա հանրահավաքի մանրամասները
«Ժողովուրդ». Ինչ պահանջ է դրված ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի վրա. այսօրվա հանրահավաքի մանրամասները
20/02/2021 11:26

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում կայանալու է 17 կուսակցությունների համատեղ հանրահավաքը: Այս հանրահավաքին ընդդիմադիր ուժերը պատրաստվել են շատ երկար եւ հստակ պլանավորել, թե ով ինչ գործողություն պետք է իրականացնի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 17 կուսակցություններն արդեն վաղուց իրենց մեջ պլանավորել էին, թե ով ինչ պետք է անի, որ ուժը քանի անձի ներկայություն պետք է ապահովի Ազատության հրապարակում: Մենք տեղեկացանք, որ այդ առումով առյուծի բաժինը ԲՀԿ-ինն ու ՀՀԿ-ին է, եւ հենց նրանք են խոստացել, որ ապահովելու են բազմամարդ հանրահավաք, որպեսզի իշխանություններին ապացուցեն, որ վարչապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների գնալու պահանջ իսկապես առկա է:

 

Սակայն մենք տեղեկացանք, որ արտառոց դեպքեր այսօր չեն գրանցվի, լինելու է սովորական հանրահավաք, որն ուղեկցվելու է ընդդիմության առաջնորդների ելույթներով։ Հրապարակում կլինի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը եւս ելույթ կունենա:

Նկատենք, որ արդեն երկու օր է՝ ՀՀԿ-ականների մասով նոր բացահայտումներ են արվում. մեղադրանք առաջադրվեց Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, երեկ էլ խուզարկություն է իրականացվել նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի բնակարանում: Ընդ որում, վերջիններս այս ամենը կապում են հենց այսօրվա հանրահավաքի հետ, սակայն նաեւ հայտարարում են, որ պայքարը շարունակվելու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում