Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 16:37
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Կրթություն

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը  բարելավել է իր դիրքը ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանշավորման զեկույցում
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը  բարելավել է իր դիրքը ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանշավորման զեկույցում
29/01/2021 15:39

Ս.թ. հունվարի 28-ին տեղի է ունեցել «Why Think Tanks Matter» ուղեղային կենտրոնների ամենամյա գլոբալ համաժողովը՝ առցանց ձևաչափով, որի ընթացքում ավանդանդաբար հրապարակվում է նաև ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի կողմից կազմվող ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանշավորման զեկույցը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոնները» դասակարգման մեջ

աննախադեպ առաջընթաց է ունեցել և 2020 թ. արդյունքներով միանգամից 9 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը (2019թ. արդյունքներով 59-րդ տեղում էր), իսկ աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում պահպանել է իր դիրքը՝ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը։

Նշենք, որ «Ամբերդ» հետազոտական ուղեղային կենտրոնների համաշխարհային զեկույցում առաջին անգամ ընդգրկվել է չորս տարի առաջ՝ 2017 թ. արդյունքներով «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոնները» դասակարգման մեջ զբաղեցնելով 65-րդ հորիզոնականը:

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

29․01․2021թ․