Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 01:48
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է արագ դրամական փոխանցումների համակարգով արտարժութային փոխանցումների վճարումը ՀՀ դրամով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է արագ դրամական փոխանցումների համակարգով արտարժութային փոխանցումների վճարումը ՀՀ դրամով
27/01/2021 21:27

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ծավալով` իր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների լայն հնարավորություններ: Բանկում սպասարկվում են արագ դրամական փոխանցումների 6 համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, Conversе Transfer, Telcell: Իր հաճախորդներին մշտապես առաջարկելով սպասարկման նոր և հարմարավետ պայմաններ՝   ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է IntelExpress համակարգի միջոցով արտարժութային  փոխանցումների ՀՀ դրամով վճարման ծառայությունը: Տվյալ ծառայությունը թույլ է տալիս արտերկրից իրականացնել արտարժույթով  փոխանցումներ IntelExpress համակարգով՝ փոխանցված գումարը ՀՀ դրամով ստանալու հնարավորությամբ: Այդ նպատակով ուղարկողը փոխանցումն  իրականացնելիս պարզապես  նշում է գումարի տրամադրման եղանակը՝ ՀՀ դրամով: Վրաստանից IntelExpress դրամական փոխանցումների համակարգով առկա է նաև ազգային արժույթով և ՀՀ դրամով դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն՝ դրանով իսկ ստացողին ընձեռելով փոխանցման գումարը ՀՀ դրամով ստանալու հնարավորություն:

 

Վերոնշյալ հնարավորությունների շնորհիվ՝ փոխանցումը կատարելիս փոխանցողը տեղեկացվում է ՀՀ դրամով վճարման ենթակա գումարի մասին, որը հաշվարկվում է  համակարգի՝ փոխանցման պահին գործող ներքին փոխարժեքով:

Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է  1-ից 3% (կախված ուղարկող երկրից):

IntelExpress արագ դրամական փոխանցումների համակարգը հաճախորդին հնարավորություն է ընձեռում արագ և հուսալի տարբերակով 10 րոպեի ընթացքում գումար փոխանցել իր հարազատներին, բարեկամներին, ընկերներին՝  աշխարհի  ավելի քան 44  երկրներ:

Իր հաճախորդների հարմարավետությունն առավելագույնս ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարելավել իր հեռահար ծառայությունները և հաճախորդներին հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ ստանալ հետևյալ ծառայություններից որևէ մեկի միջոցով՝ առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության․

  • լրացնելով կարճ օնլայն հայտ Բանկի կայքում՝  հետևյալ հղմամբ
  • զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով
  • պատվիրելով հետադարձ զանգ Բանկի կայքում
  • Վիդեո Բանկ ծառայության միջոցով
  • Telcell վճարային տերմինալների միջոցով
  • ուղարկելով դիմում Mobile/Internet banking հավելվածներով:

Պարբերաբար դրամական փոխանցումներ ստացող հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել VTB-Transfer հատուկ քարտից, որը հաճախորդին  նաև տալիս է հնարավորություն՝ քարտին փոխանցումը մուտքագրվելու պահին փոխանցված գումարները արտոնյալ փոխարժեքով փոխարկելու, փոխանցված գումարը Բանկի բանկոմատներից ՀՀ դրամով անվճար ստանալու, փոխանցված գումարը Բանկի մասնաճյուղերում արտարժույթով կանխիկ անվճար ստանալու, ինչպես նաև՝ մինչև 1 մլն դրամ վարկային գիծ ստանալու հնարավորություն:

Բանկի դրամական փոխանցումների համակարգերի մասին մանրամասն  տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքից՝  այս հղմամբ, Բանկի մասնաճյուղերում  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: