Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 01:15
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Աշխարհ

Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. CNN
Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. CNN
27/01/2021 21:24

Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ հունվարի 26-ի երեկոյան դրությամբ պատվաստում են ստացել նոր կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երկու աղբյուր: Ըստ նրանց տեղեկությունների՝ պատվաստվածների մեծ մասը վարչակազմի այն աշխատակիցների թվից են, որոք իրենց պարտականությունները կատարում են անմիջականորեն Սպիտակ տան տարածքում:

 

Հենց նրանց է իրավունք տրվում, նշում է հեռուստաընկերությունը, առաջնահերթ կարգով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու:

Ըստ րում նաեւ արդեն սկսվել է վարչակազմի այն աշխատակիցների պատվաստումը, որոնք աշխատում են հեռավար ռեժիմով:

CNN-ի աղբյուրները նշում են, որ առաջիկա շաբաթներին, ինչպես սպասվում է, պատվաստանյութ կստանան Սպիտակ տան բոլոր աշխատակիցները: ԱՄՆ-ի նախագահն ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջն դեղաչափն ստացել է անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին, իսկ երկրորդն՝ ընթացիկ տարվա հունվարի 11-ին: Փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:

Պատրաստուկի երկրորդ դեղաչափը նրան ներարկվել է հունվարի 26-ին:

Պարենի եւ դեղորայքի որակի հարցերի վարչությունը դեկտեմբերին հավանություն է տվել COVID-19-ի դեմ պատվաստանյութին, որը մշակել են Pfizer եւ BioNTech ընկերությունները: Նաեւ հավաստագրվել է այն պատվաստանյութը, որը թողարկում է Moderna ընկերությունը: Պատրաստուկներն արդեն տարածում են բնակչության շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: