Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 19:34
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am | Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ |

Աշխարհ

Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահին
Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահին
27/01/2021 21:19

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ եւ այն զետեղել է Instagram-ի իր էջում։ Մեկ օրում այն հավաքել է գրեթե հինգ հարյուր հազար «լայք» եւ ավելի քան չորս հազար մեկնաբանություն: Դերասանը, որը վաղուց է զբաղվում բնապահպանական խնդիրներով, Ջո Բայդենին հորդորել է դառնալ «կլիմայական նախագահ», որը կկարողանա մարդկությանը ետ քաշել «անդունդի եզրից», որտեղ նա հայտնվել է:

«Դուք կարող եք այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհում հանածո վառելանյութի փոխարեն օգտագործվի զուտ էներգիա: Դա մեծ թվով աշխատատեղեր կստեղծի, կնվազեցնի վնասակար արտանետումները եւ զուգահեռաբար կվերացնի տնտեսական եւ ռասայական անհավասարությունը»,-վստահ է դի Կապրիոն:

Նա նաեւ հավանություն է տվել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցման միջոցառումների մասին Փարիզի համաձայնագրին միանալու Բայդենի որոշմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: