Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 01:57
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Արցախ

«Ուզում եմ խոնարհվել, Էդգար ջան». Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին
«Ուզում եմ խոնարհվել, Էդգար ջան». Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին
27/01/2021 19:32

Վեդիում այսօր՝ հունվարի 27-ին, Արցախում զոհվածների հիշատակի խաչքարի բացման արարողության ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին: Նա իր խոսքում ասաց. «Այստեղ մեզ հետ է մեր կենդանի հերոս Էդգար Ադվարդի Մարկոսյանը, որին պատերազմի օրերին հանդիպել եմ եւ ուզում եմ նաեւ ընթերցել նաեւ նրան հերոսի կոչում  շնորհելու որոշումը: «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայություններ, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի Կոռնետ հակատանկային մարտկոցի հաշվարկի հրամանատար սերժնտ Էդգար Էդվարդի Մարկոսյանին շնորհել Արցախի հերոս բարձրագույն կոչում՝ հանձնելով Ոսկե արծիվ շքանշանը»:

Թալիշի ուղղությունում ընդամենը մի քանի օրվա ընթացքում խոցել է հակառակորդի 10 զինտեխնիկա: Այդ օրերին ստացել է նաեւ ծանր վնասվածք, որ դեռ երկար պետք է կազդուրվի: Համոզված եմ՝ Էդգարը մեր ժամկետային այսօրվա հերոսն է, եւ նշեմ նաեւ, որ ունեցել է նաեւ  փայլուն ծառայություն, գերազանցիկ բոլոր ուղղություններում: Ուզում եմ խոնարհվել, Էդգար ջան եւ այս պարգեւը հանձնել քեզ»: