Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 02:20
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Քաղաքականություն

Հայրենիքի փրկության շարժումը հատուկ որոշում չի կայացրել վաղվա հանրահավաքին մասնակցության վերաբերյալ
Հայրենիքի փրկության շարժումը հատուկ որոշում չի կայացրել վաղվա հանրահավաքին մասնակցության վերաբերյալ
27/01/2021 19:19

Հայրենիքի փրկության շարժումը հատուկ որոշում չի կայացրել վաղվա հանրահավաքին մասնակցության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընկերներիս հետ կմասնակցեմ հանրահավաքին»,-ասաց նա:

 

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ որոշումն ինքնուրույն կկայացնեն կուսակցության անդամները: «Բացառված չէ, որ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները եւս կմասնակցեն հանրահավաքին»,-նշեց Բաբայանը:

Նշենք, որ հունվարի 28-ին հանրահավաք կանցկացվի: