Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 01:43
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Քաղաքականություն

«Վախենո՞ւմ են Սահակյան եղբայրներից այդ դուխով վախկոտները». Արագածոտնի նախկին մարզպետը դատարանում է
«Վախենո՞ւմ են Սահակյան եղբայրներից այդ դուխով վախկոտները». Արագածոտնի նախկին մարզպետը դատարանում է
27/01/2021 19:14

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 27-ին, քննվում է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի խափանման միջոց որպես կալանքն ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Մինչեւ դատարան մտնելը Սարգիս Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գործընթացն իր նկատմամբ քաղաքական հետապնդում է։ «Երեւի ինձ մեղադրում են, որ վերջին 3 տարում երկրի հեղինակությունն իջեցրել են պլենտուսից ցածր, երեւի ինձ մեղադրում են, որ 5 հազար երեխու մատաղ արեցին, երեւի ինձ մեղադրում են, որ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք հանձնեցին թուրքերին, երեւի ինձ մեղադրում են վերջին մեկ տարում 22 հազար փոքր եւ միջին բիզնես փակվելու համար, երեւի ինձ մեղադրում են, որ ամբողջ Երեւանը տրվում է վարձով կամ վաճառվում է։ Չգիտեմ՝ մեղադրում են, թե վախենում են. վախենո՞ւմ են Սահակյան եղբայրներից այդ դուխով վախկոտները»,- նշեց նա։

Անդրադառնալով քրեական գործ հարուցելուն՝ Սահակյանն ասաց. «Ամբողջ Թալինի շրջանը գիտի, որ 1995 թվականին, երբ գոյություն չուներ մարզպետարան, իմ եղբոր՝ Խորեն Սահակյանի միջոցների շնորհիվ կառուցել ենք ռեստորան։ Մենք չգիտեինք, որ 15 տարի հետո պետք է գերակա շահ ճանաչեն, 1996-97 թվականին կառուցել ենք հյուրանոց, 1998-99 թվականին նույն գծի վրա կառուցել ենք բենզալցակայան ու գնացել եմ Մոսկվա։ 2005 թվականին վերադարձել եմ ու օրինական ճանապարհներով, աճուրդի միջոցով Թալինում ձեռք եմ բերել արոտ՝ 7400 մետր։ 2007 թվականին կառուցել եմ ավտոտեխսպասարկում, 2010-ին դիմել եմ Կադաստրի պետական կոմիտե, գրանցել եմ իմ կառույցը, 3 տարի հետո ինձ մոտեցել են, որ Հյուսիս-հարավ մայրուղին կարող էր գնալ այս ճանապարհով ձեր կառույցները կարող է ճանաչվել գերակա շահ։ Ինձ համար հարմար չէր այդ տարբերակը, ես չեմ ընդունել այդ տարբերակը։ Եկել են պետության կողմից գնահատողներ, իմ տարածքը գնահատել են, 2013-ին ինձ վճարել են իմ տարածքի դիմաց, ճանաչել են գերական շահ։ Ես այն հանձնել եմ պետությանը»։

Հիշեցնենք, որ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա հանրապետական նախկին պատգամավոր եղբայրը՝ Նաիրի Սահակյանը եւ Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում են չարաշահումների, հափշտակության մեջ։

Նշենք, որ հարցաքննվել է Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ: