Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 01:11
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Քաղաքականություն

Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունից․ իշխանության ներսում իրավիճակը լարված է
Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունից․ իշխանության ներսում իրավիճակը լարված է
27/01/2021 17:19

Օրերս մամուլում հայտնվեցին տեղեկություններ, ըստ որոնց  մինչեւ հունվարի վերջ հրաժարականի դիմում կգրի նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Իշխանությունները չեն շտապում այս մասով մեկնաբանություններ տալ, բայց Politik.am-ի աղբյուրները պնդում են, որ Հայկ Մարությանը իր կապերը վերջնականապես կտրել է իշխող թիմի հետ։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Երևանի քաղաքապետը օրերս դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Հայկ Մարությանի հարաբերությունները իշխող թիմի հետ լարված են եղել նաև նախապատերազմական շրջանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թիմը նրան պարտադրել էր հրաժարական տալ սեպտեմբեր ամսին, որին Մարությանը համաձայնել է։ Այն որ Հայկ Մարությանը պետք է հրաժարական տար 2020 թվականի սեպտեմբերին ապացուցվում է առկա փաստերով։ Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոս ամսին իշխանական մամուլը և մասնավորապես Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆրինյուզ» լրատվականը գրեց քաղաքապետի հրաժարականի մասին, նաև նշեց հավանական փոխարինողի անունը՝ Արմեն Կոտոլյան, որի թեկնածությունը նաև հիմա է քննարկվում և Հայկ Մարությանին, ըստ էության, հենց նա է փոխարինելու։ Այդ ընթացքում սակայն Հայկ Մարությանին հրաժարական տալու մտքից հրաժարվել ստիպել են իր կինն ու կնոջ հայրը։ Նրանք, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետի ֆինանսական հոսքերի կառավարիչներն են և չեն ցանկացել զրկվել քաղաքի տնտեսության վրա ունեցած ազդեցությունից։

Հենց Հայկ Մարությանի կնոջ և կնոջ հոր գործունեության հետևանքով է, որ իշխանությունները հնարավորություն են ստացել քրեական գործ հարուցել և խաղից հանել քաղաքապետին։ Մարությանը նաև խոցելի է կրիմինալ աշխարհի հետ ունեցած իր կապերի մասին առկա տեղեկություններով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ չի տիրապետում նման տեղեկատվության և որ իրենք նման դիմում չեն ստացել։ Չնայած Սարգսյանի պնդումներին մեր աղբյուրները հաստատում են, որ Հայկ Մարությանը լքել է իշխող կուսակցության շարքերը։