Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 00:59
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Աշխարհ

Աշխարհի ամենահարուստ մարդը սիրեցյալի եղբորից 1,7 մլն դոլար է պահանջել
Աշխարհի ամենահարուստ մարդը սիրեցյալի եղբորից 1,7 մլն դոլար է պահանջել
27/01/2021 15:27

Ամերիկյան Amazon առցանց ռիթեյլերի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Մայքլ Սանչեսից՝ իր սիրեցյալ Լորեն Սանչեսի եղբորից 1,7 մլն դոլար է պահանջում, հայտնում է Bloomberg-ը: Բեզոսն այս գումարը պահանջում է որպես դատական ծախսերի փոխհատուցում՝ բիզնեսմենի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքի պատճառով: Մայքլ Սանչեսի փաստաբան Թոմ Ուորենն իր հերթին հայտարարում է, որ այդ պահանջը «անպատշաճ է եւ անգամ անհեթեթ»:

 

2020 թվականի սկզբին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Բեզոսը նախատեսում է ամուսնալուծվել կնոջից՝ Մաքքենզիից: Նրանք ամուսնացած էին 25 տարի: Բաժանման պատճառը Լորեն Սանչեսի հետ Բեզոսի հարաբերություններն էին:

National Enquirer-ը կարողացել էր Սանչեսի հետ Բեզոսի լուսանկարը հրապարակել մինչ այն, երբ բիզնեսմենը հայտարարեց իր ամուսնալուծության մասին:

Այդ ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդ հայտարարել էր, որ այս սկանդալը հրահրվել է քաղաքական դրդապատճառներով, բայց ավելի ուշ պարզվել էր, որ ինտիմ լուսանկարների աղբյուրն է եղել նրա սիրեցյալի եղբայրը՝ Մայքլ Սանչեսը: