Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 21:10
Դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունս, դաստիարակելու եմ դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան | Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել Սահմանադրական դատարան. ՓՊ-ի կոչը Հանրապետության նախագահին | Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը | Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին |

Քաղաքականություն

Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին
Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին
26/01/2021 22:09

Մենք չենք կարող ենթադրել, թե թշնամական պետությունն ինչպիսի գործողություններ կարող է անել եւ արդյո՞ք Սեւանա լիճը կթունավորեն, թե՞ ոչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը: Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են, քանի որ գետերի ակունքները Քարվաճառի տարածքում են գտնվում։ «Ենթադրվում էր նման բան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ բոլորիցս գաղտնի ինչ-որ բանակցություններով սահմանն են գծում եւ մենք չգիտենք՝ այդ սահմանը որտեղով է անցնում։ Հիմա վաղն էլ կասեն՝ գիտեք ինչ կա Սեւանի արեւելյան ափն էլ է Ադրբեջանի կազմ մտնում։ Այսինքն՝ այս իշխանություններն այս պահվածքով ամեն օր մեզ անակնկալներ են անում»,- նշեց նա։ Վահագն Վարագյանի խոսքով՝ Սեւանա լճի անվտանգության հարցի վերահսկողությունը փոխանցվել է թշնամուն. «Այս դավաճան իշխանությունը կարող է ոչ թե միայն գետերի ակունքները հանձնել Ադրբեջանին, այլ նաեւ գետերը»։ Բնապահպանը նշեց, որ Քարվաճառը մեծ նշանակություն ուներ եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի հանրապետությունների համար, քանի որ այնտեղ են գտնվում այն հիմնական գետերի ակունքները, որոնք սնուցում են ինչպես Արցախի

Հանրապետությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը. «Փաստացի, դավաճանները մեկ գիշերում, թղթով հանձնեցին այդ տարածքները, եւ մենք այլեւս չենք կարող որեւէ վերահսկողություն ունենալ մինչեւ Քարվաճառի ազատագրումը։ Մենք չգիտենք՝ ինչ որակական հատկանիշներով ջուր է հոսելու դեպի Սեւան։ Այստեղ միայն Սեւանի հարցը չէ, այլ նաեւ Հայաստանի ամբողջ հարավային հատվածը, որովհետեւ այդ գետերը հոսում են Սյունիք, Վայոց Ձոր։ Սեւանի վիճակը մինչեւ այս էլ այնպես չէր, որ բարվոք էր, հիմա ավելի է վատթարանալու»։