Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 20:28
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am | Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ |

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
26/01/2021 21:54

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունվարի 26–ին, հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են  հետպատերազմական իրավիճակում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ռազմագերիների վերադարձի գործընթացին,  ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր: Դեսպան Կոպիրկինը կարեւոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջեւ դարավոր ու եղբայրական կապերն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

 

Գագիկ Ծառուկյանն իր հերթին վերահաստատել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորն է եւ Հայաստանի անփոխարինելի ռազմավարական գործընկերը: ԲՀԿ նախագահը նշել է, որ հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որեւէ այլընտրանք:

ԲՀԿ նախագահը դեսպան Կոպիրիկինին խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի եւ դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: