Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 20:54
Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը | Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am |

Քաղաքականություն

Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը
Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը
26/01/2021 21:14

Փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ,  հափշտակվել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնագիրը՝ նշելով, որ այս տեղեկությունը սուտ է։ Նա, մասնավորապես գրել է. «Վերջապես արձագանքեցին, բայց ավելի լավ կլիներ լռեին։

Պարզվում է, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, որին ադրբեջանցիները յուրովի անվանում են «Քյարամով», եւ հրամայել է, որ նա շտապ հերքի այն տեղեկատվությունը, թե ադրբեջանցիներին տրամադրվում են հայկական անձնագրեր։

Արգիշտի Քյարամյանն այս խայտառակ իրավիճակից այլ ելք է առաջարկել. հրահանգել ՀՀ ԱԳՆ-ին հայտարարել, ուշադրություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը հափշտակվել է 2020թ. նոյեմբերի 10-ին՝ մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր զայրացած էին Փաշինյանի դավաճանությունից, եւ ներխուժել էին Կառավարության շենք հատուկ նպատակով՝ հափշտակել Փաշինյանի անձնական իրերը:

Իսկ հիմա ավելի լուրջ։

- Նախ՝ իմ հարցազրույցում ես մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում.

- Երկրորդ՝ հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ Իրականում, եթե այն հոկտեմբերի 22-ից իր մոտ լիներ, ապա այդ ստորագրությունն անշուշտ առկա կլիներ.

- Երրորդ՝ Փաշինյանի եւ իր ընտանիքի անձնական իրերի հափշտակումից հետո, կարծես, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարեց, որ Կառավարության շենքից հափշտակել են՝ իր ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը եւ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ոչ մի խոսք դիվանագիտական անձնագրի մասին։

Հ.Գ. Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել: Երեք ամիս ոչ մի խոսք դիվանագիտական անձնագրի «կորստի» մասին, եւ հիմա հանկարծակի «հիշեցիք»: Ամոթ է, դավաճաններ։ Խելքի՛ եկեք»։