Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 20:11
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am | Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ |

Տարածաշրջան

Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
26/01/2021 21:09

Մենք տարիներ շարունակ, եթե ոչ տասնամյակներ, սեւեռուն եւ առարկայական ուշադրություն ենք դարձրել ղարաբաղյան կարգավորմանը: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից Ռուսաստանն առավել հետեւողականորենն է առաջ տարել տարբեր գաղափարներ բոլորի կողմից համաձայնեցված սկզբունքների շրջանակներում, որոնք թույլ կտային կարգավորման հասնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր իրանցի գործընկեր Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսին: «Կհամարձակվեմ ենթադրել, որ մենք մի քանի տարի շանս ունեինք Ռուսաստանի առաջարկների հիման վրա, որոնց աջակցում են ՄԽ մյուս համանախագահները, համաձայնության գալ, որն ընդհանուր առմամբ կօգներ հարյուր հազարավոր կյանքեր փրկել ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի կողմից: Ցավոք, այն ժամանակ դա չստացվեց: Այժմ մենք իրական իրավիճակ ունենք տեղում, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի արդյունքում, որոնք արտահայտվել են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»: Նա նշել է, որ հայտարարությունը, բացի բոլոր ռազմական գործողությունների դադարեցումից, լուծում է նախատեսում տեղում, եւ, ըստ էության, տեղավորվում է այն բոլոր սկզբունքների մեջ, որոնք ժամանակին ձեւավորվել են Ռուսաստանի եւ ՄԽ մյուս համանախագահների կողմից: «Սակայն եւս մեկ անգամ կրկնեմ, որ շատ առումներով իրավիճակը ձեւավորվել է հիմնականում այն սկզբունքների հունով, սակայն` մարդկային զոհերի ահռելի թվի գնով: Սա, հավանաբար, պետք է դաս լինի նման հակամարտությունների բոլոր մասնակիցների համար ապագայում»:

 

Շահագրգռվածություն նրանում, որպեզի այս տարածաշրջանն ապրի խաղաղ, բարիդրացիական եւ բարգավաճի, ունեն ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, այլ նաեւ Իրանը, Թուրքիան եւ Վրաստանը, նշեմ նաեւ այս երկիրը, քանի որ այն Հարավային Կովկասի մաս է կազմում: Ընդհանուր առմամբ, արդեն իսկ նախաձեռնություններ են հնչում այն մասին, որ Անդրկովկասի երեք հանրապետությունները երեք հարեւանների` Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ ձգտում էին նոր հարաբերություններ կառուցել` հաշվի առնելով նոր իրողությունը, երբ պատերազմ չկա աշխարհի այս հատվածում եւ կա շրջափակումները եւ նորմալ կյանքի սահմանափակումները վերացնելու պայմանավորվածություն:

Մենք կասկածներ չունենք, որ Իրանը շահագրգռված կլինի միանալ այս նախագծերին: Ռուսաստանը նույնպես անմիջականորեն մասնակցելու է այն ջանքերին, որոնք բխում են տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին համաձայնագրերից: Այս մասով արդեն կոնկրետ ծրագրեր կան, փոխվարչապետների մակարդակով մեխանիզմ է ստեղծվել: Սակայն բացի Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ տնտեսական վերականգնմանը միանալ շատ ցանկացողներ կան այդ թվում` եվրոպական երկրներից: Կարծում եմ, որ դա կարելի է միայն ողջունելի: Այստեղ գլխավորն այն է, որպեսզի բոլոր արտաքին դերակատարները առաջին հերթի, մտածեն այն մասին, որ այժմ շատ կարեւոր է ամրապնդել այս տարածաշրջանի ապագա կյանքի տնտեսական հիմքը»: