Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 01:26
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Քաղաքականություն

ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան
ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան
25/01/2021 22:06

ԵԽԽՎ–ն նախըտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը։։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ «ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախըտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը։

 

Ի՞նչ իմաստ ուներ մի ամբողջ պատվիրակությամբ ՀՀ հարկատուների հաշվին գործուղվել Ստրասբուրգ, երբ շատ երկրների խորհրդարանական պատվիրակություններ այդ նիստին մասնակցում են հեռակա կարգով, արդյունքում էլ՝ հայկական պատվիրակությամբ չկարողանալ անգամ առաջնահերթություն ունեցող ռազմագերիների հարցը ներառել ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի օրակարգում։

Եւ, ընդհանրապես, պետք է պարզել՝ գոնե փորձ եղե՞լ է գերիների հարցն օրակարգային դարձնելու ուղղությամբ։

Հ. գ. Դե իրենց խնդիրները ճանապարհորդելն ու ընդդիմությունն են»,- գրել է նա։