Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 01:49
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Սպորտ

UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն
UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն
25/01/2021 21:58

Ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված խառը մենամարտերի UFC 257 մրցաշարում հաղթանակի շնորհիվ վաստակել է 40 հազար դոլար, հայտնում է MMA Junkie-ն: 20 հազար դոլար հայ մարտիկը ստացել է մենամարտելու համար, 20 հազար՝ հաղթանակի, ևս 4000՝ մեդիա շաբաթվա համար: Նա նաև 4000 դոլար տուգանվել է թեթև քաշային կարգի սահմանում չտեղավորվելու պատճառով։ Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանի մրցակիցը վերջին պահին փոխվել էր: Նա մենամարտեց ամերիկացի Մեթ Ֆրևոլայի հետ և երեք ռաունդում հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Մենամարտի ավարտից հետո Ծառուկյանը ռինգում եղել է հայոց եռագույնով։

 

Ծառուկյանը պետք է մենամարտեր Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ: Հայ մարտիկը չէր տեղավորվել քաշային կարգում՝ թեթև դիվիզիոնի սահմանաչափը գերազանցելով 1,5 կգ, իսկ Հակպարաստն ընդհանրապես չէր ներկայացել կշռման արարողությանը։

UFC 257 մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի Դասթին Պորիեն նոկաուտով հաղթել էր երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին: Մենամարտի համար իռլանդացի մարտիկը ստացել էր 5 միլիոն դոլար, իսկ Պորիեն՝ 1 միլիոն: