Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 01:17
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Արցախ

Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին
Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին
25/01/2021 21:48

Շուշին բնիկ հայկական քաղաք է, որը Ադրբեջանի իշխանությունները փորձել են «ազատագրել» հայերից դեռեւս 1960-1970 թվականներին: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ 1916 թվականին Շուշիում եղել է 43863 բնակիչ, որից 21926-ը՝ հայեր, 18641-ը՝ թաթարներ, 1249-ը՝ ռուսներ, մնացածը` այլ ազգությունների ներկայացուցիչներ: «1920թ. մարտի 23-ի գիշերը թուրք մուսավաթականները բարբարոսաբար սպանել էին տասնյակ հազարավոր հայ բնակիչների»,- ասել է Սարգսյանը: Սարգսյանի կարծիքով՝ այն փաստը, որ վերջին տարիներին Շուշին 90%-ով ադրբեջանական է եղել, «բոլորի համար փաստ դարձավ» միայն 60-70-ական թվականներին, երբ Հեյդար Ալիեւը Ադրբեջանում իշխանության եկավ:

 

«Նա փորձեց «մաքրել» Շուշին եւ Ղարաբաղը հայերից: Հայ բնակչությունը վտարվեց Շուշիից»,- ասել է քաղաքապետը` հավելելով, որ Շուշին պատմականորեն հայկական քաղաք է եղել, եւ դրա մասին անհրաժեշտ է անընդհատ եւ ամենուր խոսել:

Հիշեցնենք, որ օրերս հանրապետության խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե բանակցային ողջ գործընթացում չի եղել մի տարբերակ, ըստ որի ադրբեջանցի փախստականները չէին վերադառնալու Շուշի:

«Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- հայտարարել էր կառավարության ղեկավարը։