«System of a down» ռոք խումբը հունվարի 30-ին առցանց դրամահավք է կազմակերպում՝ աջակցելու համար Արցախում պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին։
Խմբի հայտարարության մեջ նշվում է, որ հայ զինվորները տուժել են Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից, որոնք խրախուսվել են Թուրքիայի կողմից։
«Նույնիսկ 2020թ․-ի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո այդ հերոսները, որոնք վիրավորվել են վերջին կոնֆլիկտի ընթացքում, պրոթեզների, բարձր մակարդակի բուժման եւ բժշկական խնամքի խիստ կարիք ունեն։ Մենք առցանց դրամահավաք ենք կազմակերպում, որը նպատակ ունի գումար հավաքել ձեռքեր ու ոտքեր կորցրած մոտ 1000 զինվորի համար՝ նրանց օգնելու համար վերականգնվել եւ ապահովելու վերջույթների պրոթեզներով»,- ասված է հայտարարության մեջ։
Առցանց միջոցառմանը կհետեւի «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան։