Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/02/2021 22:21
Եվս մեկ գեներալ է միանում ԳՇ պահանջին. hraparak.am | Նիկոլ Փաշինյանը գեներալի կոչում տվող չի, գեներալի կոչումը իրենց տնից չի բերել, որ տա ինձ. Արթուր Վանեցյան | Այսօր արդեն մեծ պարտություն կրեց Նիկոլ Փաշինյանը. Վազգեն Մանուկյան | Պետք է վերադառնան վերջին լայնածավալ պատերազմի ընթացքում Հադրութից, Շուշիից տեղահանվածները.ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևին | Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին | Հաղթանակ. այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան | Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը | Արա Այվազյանի հարցազրույցը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին. Ադրբեջանը մանիպուլացնում է գերիների հարցը |

Սպորտ

ՀՖՖ 6 անդամների անդամությունը կասեցվեց
ՀՖՖ 6 անդամների անդամությունը կասեցվեց
25/01/2021 20:28

Հունվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Գործադիր կոմիտեի 15 անդամներից ներկա էին 13-ը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը ՀՖՖ Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումի քննարկումն էր: Քննարկման արդյունքում ձայների՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան) 1 դեմ (Հայկ Ղազազյան) հարաբերակցությամբ ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց մերժել արտահերթ ժողով գումարելու վերաբերյալ ՀՖՖ վերոնշյալ 9 անդամների դիմումը: Օրակարգի երկրորդ հարցը ՀՖՖ 6 անդամների՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ,  Էրեբունի ՍԱ ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ ակումբների, հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի, Դովեղ ՖԱ ՀԿ-ի ՀՖՖ անդամության կասեցումն էր: ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեցին բոլոր 6 անդամների կասեցման հիմքերը, որոնց կարող եք ծանոթանալ ստորև. Դիլիջան ՖԱ ՓԲԸ-ի՝ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմքերից մեկը 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՖՖ 9 անդամների դիմումն է, որով օրակարգային հարց է առաջարկվել, ի թիվս ՀՖՖ այլ անդամների, կասեցնել Դիլիջան ֆուտբոլային ակումբ ՓԲԸ անդամությունը ՀՖՖ-ին։ Տվյալ դիմում-պահանջը ստորագրել է նաև Դիլիջան ֆուտբոլային ակումբ ՓԲԸ-ն, դրանով հաստատելով իր ցանկությունը և տալով համաձայնություն ՀՖՖ-ին իր անդամությունը կասեցնելու հարցի վերաբերյալ: Ուստի, կարելի է եզրակացնել, որ ԴՖԱ ՓԲԸ հրաժարվում է ՀՖՖ իր անդամությունից՝ ցանկություն չունենալով այլևս անդամակցել ՀՖՖ-ին: Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 19-րդ հոդվածի 1-ին կետի՝ ԴՖԱ ՓԲԸ այդ ցանկությունն ինքնաբերաբար ուժի մեջ կմտնի 2020-2021 ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո, իսկ մինչ այդ, հիմք է ծառայում նաև Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի “Դ”, և “Ը” ենթակետերի խախտումը, նույն հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև Կանոնադրության 17-րդ հոդվածի 1-ին կետը: Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմք է հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 17-րդ հոդվածի 4-րդ կետի և  16-րդ հոդվածի 1-ին կետի Գ ենթակետի խախտումները, ինչպես նաև 17-րդ հոդվածի 1-ին կետը: Էրեբունի ՍԱ ՀԿ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմք է հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի Գ և Դ ենթակետերի խախտումները,  ինչպես նաև  17-րդ հոդվածի 1-ին կետը: Սևան ՖԱ ՍՊԸ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմք է հանդիսացելՀՖՖ Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի Զ և Դ ենթակետերի խախտումները, ինչպես նաև 17-րդ հոդվածի 1-ին կետը: Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմք է հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 17-րդ հոդվածի 4-րդ կետի և 16-րդ հոդվածի 1-ին կետի Գ ենթակետի խախտումները, ինչպես նաև 17-րդ հոդվածի 1-ին կետը։ Դովեղ ՖԱ ՀԿ ՀՖՖ-ի անդամության կասեցման հիմք է հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի Գ ենթակետի խախտումը, ինչպես նաև 17-րդ հոդվածի 1-ին կետը։ Քննարկումների արդյունքում ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց կասեցնել 6 անդամների անդամությունը ՀՖՖ-ին՝ ձայների հետևյալ հարաբերակցությամբ՝   Դիլիջան ՖԱ ՓԲԸ՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 1 դեմ (Հայկ Ղազազյան)

 

Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 1 դեմ (Հայկ Ղազազյան)

Էրեբունի ՍԱ ՀԿ՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 1 դեմ (Հայկ Ղազազյան)

Սևան ՖԱ ՍՊԸ՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 1 դեմ (Հայկ Ղազազյան)

Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ՝ 11 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Կիմ Առաքելյան, Գագիկ Աղբալյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան,), 1 ձեռնպահ (Արթուր Սահակյան), 1 դեմ (Հայկ Ղազազյան)

Դովեղ ՖԱ ՀԿ՝ 11 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 2 դեմ (Հայկ Ղազազյան, Գագիկ Աղբալյան)

Օրակարգի երրորդ հարցը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումն էր՝ Արման Սահակյանին, Արարատ Հարությունյանին և Սարգիս Ասոյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ: Քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն որոշեց հարցի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել մինչև հաջորդ նիստը և նշված անձանց, իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն տալու նպատակով,  հրավիրել՝ գործադիր կոմիտեի հաջորդ  նիստին մասնակցելու:   

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պարզաբանել է նիստի ընթացքում կայացված որոշումները՝ անդրադառնալով մի շարք հարցերի:

«2020 թվականի դեկտեմբերի 30-ին՝ տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտից մի փոքր շուտ, ՀՖՖ 9 անդամները՝ Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ, դիմում են ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ օգտվելով արտահերթ ժողով հրավիրելու կանոնադրական իրավունքից։

Վերոնշյալ անդամների կողմից առաջարկվում էր կասեցնել ՀՖՖ 6 անդամների՝ ՖԱ Անի ՀԿ, ՖԱ Արագած ՀԿ, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ, ՖԱ Տորպեդո ՍՊԸ, ԴՖԱ ՓԲԸ և ՖԱ Վեստ Արմենիա ՀԿ անդամությունը ՀՖՖ-ին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ նշված անդամներից 3-ի կասեցման հարցն արդեն իսկ կար 2020 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ 20-րդ ժողովի օրակարգում։

Այդ նույն անդամներն առաջարկել էին այդ հարցը հետաձգել մինչև մյուս ժողով՝ լրացուցիչ ապացույցների հայտնաբերման և ուսումնասիրման նպատակով: Անտրամաբանական է, որ ժողովից ընդամենը 2 օր անց նույն անդամները նույն հարցը ներկայացնում են ՀՖՖ՝ արտահերթ ժողով գումարելու պահանջով։

Դիմումի մեջ, որպես արտահերթ ժողովի անցկացման ժամկետ, ներկայացված է հունվարի 20-ը, որը ողջամիտ ժամկետ չէ, քանի որ, ըստ ՀՖՖ կանոնադրության, ՀՖՖ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ արտահերթ ժողովի դիմում ներկայացնելու պարագայում Գործադիր կոմիտեն պետք է կազմակերպի ժողովը երկամսյա ժամանակահատվածում։

ՀՖՖ 9 անդամները, չսպասելով Գործադիր կոմիտեի՝ հունվարի 25-ին նախատեսված նիստին և կայացվելիք հնարավոր որոշմանը՝ հունվարի 21-ին որոշում են կայացրել իրենց նախաձեռնությամբ փետրվարի 1-ին հրավիրել Արտահերթ ժողով և այդ կապակցությամբ համապատասխան ծանուցումներ են ուղարկել ՀՖՖ անդամներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ 9 անդամները չեն սպասել գործադիր կոմիտեի որոշմանը՝ դրանով իսկ խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը, իրենց կողմից նախաձեռնված արտահերթ ժողովը կրում է ապօրինի բնույթ և դրանում ընդունված որևէ որոշում չի կարող ունենալ իրավական ուժ: Այդ իսկ պատճառով ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց մերժել 9 անդամների դիմում-պահանջը:

Գործադիր կոմիտեի ժողովի ընթացքում կայացվեցին որոշումներ՝ ՀՖՖ 6 անդամների կասեցման հետ կապված։ Կասեցման բոլոր հիմքերն այսօր արդեն հրապարկվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի վերաբերյալ ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում: Այդուհանդերձ, կցանկանայի առանձնացնել Սևան ՖԱ ՍՊԸ անդամության կասեցման հարցը:  

Դեկտեմբերի 26-ին Սևան ՖԱ-ն, խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ՀՖՖ անդամի իր պարտավորությունները, դիմել է ՀՀ Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ՀՖՖ մեկ այլ անդամի, ինչպես նաև ՀՖՖ-ի դեմ: Սևան ՖԱ ՍՊԸ, հանդիսանալով ՀՖՖ անդամ և ստանձնելով դրանից բխող պարտավորությունները, որևէ իրավունք չուներ դիմելու ՀՀ ընդհանուր իրավասության դատարան: Ըստ ՀՖՖ կանոնադրության՝ ցանկացած վեճ լուծվում է ՀՖՖ իրավական մարմինների շրջանակներում, իսկ որպես վերջին ատյան՝ դիտարկվում է Լոզանի միջազգային արբիտրաժային դատարանը:

Կցանկանայի անդրադառնալ նաև Դիլիջան ՖԱ ՓԲԸ ՀՖՖ անդամությունից կասեցման հարցին՝ մանրամասնելով մի դրվագ: Անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ՀՖՖ հերթական ժողովից 1-2 օր առաջ Դիլիջան ՖԱ ՓԲԸ-ն փորձել էր փոխել իր պատվիրակին՝ ներկայացնելով այդ ակումբի հետ աշխատանքային կամ որևէ այլ բնույթի կապ չունեցող անձի, ով ներգրավվել էր որպես ՀՀ տարածքում գործող իրավաբանական ընկերության ներկայացուցիչ կամ անհատ իրավաբան:

Ընդ որում, նախապես ներկայացված պատվիրակին ակումբի կողմից լիազորել էր ակումբի տնօրենը, ով նման գործառույթ իրականացնելու իրավասություն չուներ, քանի որ դեռևս 2020 թ. հուլիսին ցմահ որակազրկվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու հիմքով: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ որպես նոր պատվիրակ ներկայացվող անձը 2019 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ արտահերթ ժողովին հանդես էր եկել որպես ՀՖՖ մեկ այլ անդամի՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ պատվիրակ: Նման իրավիճակն առաջացնում է լուրջ և հիմնավոր կասկածներ առ այն, որ Դիլիջան ՖԱ ՓԲԸ կոպտորեն խախտում է ՀՖՖ կանոնադրության կետերից մեկը՝ չկարողանալով ապահովել իր գործունեության անկախությունը և թույլ տալով երրորդ անձանց միջամտություն:  

Վերջում կցանկանայի ավելացնել, որ բոլոր կասեցումները կրում են ժամանակավոր բնույթ. բոլոր անդամները կասեցվել են մինչև հերթական ժողովի կայացումը, և ըստ կանոնադրության, բոլոր կասեցումները վերջնական ուժ կստանան ժողովի որոշման արդյունքում: Այնուամենայնիվ, եթե մինչև ՀՖՖ հերթական ժողովը վերոնշյալ ակումբները համապատասխանեն ՀՖՖ անդամության համար սահմանված պահանջներին իրենց պարտավորությունների մասով, ապա նույն գործադիր կոմիտեն իրավասու է վերացնելու այդ կասեցումները»,- ասել է Ազարյանը: