Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 01:03
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Աշխարհ

Մարուքյանն «Ազատությո՛ւն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ պաստառ է պարզել ԵԽԽՎ-ում
Մարուքյանն «Ազատությո՛ւն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ պաստառ է պարզել ԵԽԽՎ-ում
25/01/2021 16:55

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն «Ազատությո՛ւն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ պաստառ է պարզել ԵԽԽՎ-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում:

 

«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- նշել է Մարուքյանը:

Ստրասբուրգ քաղաքում հունվարի 25-28-ն անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: