Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/03/2021 19:43
Այսուհետ ես զբաղվելու եմ մի «ֆեյքով», որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ) | Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան | Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից | Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան | Պոտենցիալ հանցագործներն էին նշանառության տակ. Հայկ Գևորգյանը՝ դիպուկահարների մասին | «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ռազմական հեղաշրջումը հնարավորություն է տվել պահպանել պետականությունը». Քոչարյան. armeniasputnik.am | «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան. armeniasputnik.am | Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ |

Տարածաշրջան

Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար
Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար
25/01/2021 14:50

Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ են արել բեռներ փոխադրող 30 ից ավելի մեքենա: Հիշեցնենք՝ սա վերջին մեկ ամսում թշնամու կողմից  մեր բեռնափոխադրող մեքենաների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է՝ կապիտուլյացիոն ակտից հետո: Միջադեպից տուժած անձանց, գույքի մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն, և Yerevan.Today–ի հետ գիշերը կապի դուրս ելած վարորդներից մեկը պատմեց, որ սարսափած են և ամեն ինչ արել են, որպեսզի թշնամու սադրանքով չներքաշվեն կռվի մեջ:

 


 

Ասում է․ «Չափից ավել լարված էինք, օտարության մեջ թուրքը հարձակվում է մեր մեքենաների վրա, ջարդ ու փշուր է անում ամեն ինչ, ու դու չգիտես ինչ անել… Անգամ ինքնապաշտպանությունը կարող է մի ակնթարթում վերաճել լուրջ միջադեպի, ոչ մեկս չգիտենք, էդ պահին թուրքերը ինչով են զինված, ինչու են հրահրում..․ Վրաստանով բեռնափոխադրումը դառնում է խիստ վտանգավոր, մենք արդեն մահն աչքներիս ենք գնում-գալիս  թուրքերի միջով։ Ո՞վ պիտի մտածի էս մասին, հեսա տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվելու:

Իսկ մեր պաշտոնյաները, Երևանում նստած, Փաշինյանի գլխավորությամբ խոսում են թշնամու հետ ընդհանուր կոմունիկացիաների մասին, ուզում է Ադրբեջանով Ռուսաստտան բեռներ փոխադրի… Ո՞նց, ո՞նց ես երաշխավորելու դու մեր անվտանգությունը, որ սկի Վրաստանի տարածքով չես կարողանում մեզ անփորձանք բեռնափոխադրում ապահովել»։

Վարորդներից մեկը խոստացավ Երևան հասնելուն պես միջադեպի մասին պատմել հանգամանորեն, մինչ այդ իրենց հեռախոսներով նկարահանածն են ուղարկել Yerevan.Today-ին:

Սյուզի Բադոյան