Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 01:28
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

Life

Արշավիր Ղարամյանը շնորհավորել է լեգենդար հրամանատար Քյոխի ծնունդը
Արշավիր Ղարամյանը շնորհավորել է լեգենդար հրամանատար Քյոխի ծնունդը
25/01/2021 12:10

Հայ ազգի պատմությունը ցույց է տալիս, որ լինելիության համար ստիպված ենք եղել գտնվել անընդհատ պայքարի մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ դարավոր պայքարի ընթացքում բացահայտել ենք հայ ժողովրդի այնպիսի զավակների, ովքեր օժտված լինելով բացառիկ ռազմական տաղանդով՝ ծնկի են բերել հակառակորդին...

Այսօր այդպիսի մի հայորդու՝ Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան տարեդարձն է։ Կարենն այն հրամանատարներից է, որ ունի փայլուն մարտական հետագիծ։

Կարենը, բացի հրամանատարական տաղանդից, ունի նաև հոգատար, շիտակ և ազնիվ մնալու ձիրք, ինչի ամենօրյա ականատեսն է նրա հետ առնչվող անձնակազմը։

Շնորհավոր տարեդարձդ, Կարե՛ն։ Վստահ եմ, որ ռազմական գործչի քո բնածին տաղանդն է նաև, որ թշնամուն զսպում է դիմելու իր համար աղետալի վերջաբանի հանգեցնող արկածախնդրության։ Քեզ մաղթում եմ քաջառողջություն, իսկ Հայոց աշխարհին՝ շարունակական խաղաղություն»: