Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 24/10/2021 15:39
Վիճարկում է «Արդյունաբերական ընկերության» կողմից պղմձամոլիբդենայինի 60 տոկոսի ձեռքբերումը | ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է | «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել | Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն | Բրեժնեւան եւ Մելաձեն 900 հազար դոլարով բնակարան են գնել Կիեւում | ԵԱ․ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով գրավեց երրորդ տեղը (ֆոտո) | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ | Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ |

Կրթություն

ՀՊՏՀ-ն իրականացնում է միջազգային նախագիծ՝ միտված Հայաստանում և Վրաստանում ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության բարելավմանը
ՀՊՏՀ-ն իրականացնում է միջազգային նախագիծ՝ միտված Հայաստանում և Վրաստանում ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության բարելավմանը
21/01/2021 18:02

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2020թ․ տարեվերջին  դարձել է միջազգային՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի համակարգող։ Նախագիծն ունի 1,5 տարվա տևողություն և համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Նախագծի նպատակն է խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։ Այսօր առցանց ձևաչափով կայացել է նախագծի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցել են ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը,  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը,  «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ինժեներատեխնոլոգիական բաժնի ղեկավար Վլադիմիր Դեխտյարյովը, «Հաթերք Ֆուդ» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Սամվել Միրզախանյանը, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սոնա Մատինյանի գլխավորությամբ, ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՓՄՁ-ների և հետազոտական ինստիտուտների ու ակադեմիական կառույցների հետաքրքրված ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջունել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ապա անդրադարձել է նախագծի կարևորությանը և ընդգծել, որ ՀՊՏՀ գործընկերները սույն նախագծի շրջանակներում հեղինակավոր բուհեր և ինստիտուտներ են, մասնավորապես Մասարիկի համալսարանը (Չեխիա), Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանը (Լեհաստան), «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան) և Կոշիցեի տեխնիկական համալսարանը (Սլովակիա):

 

«Կարծում եմ, որ նախագիծը կարևորություն ունի Հայաստանի համար նաև այն պատճառով, որ նպատակ ունի խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։ Սա հատկապես կարևորում եմ հետպատերազմյան ժամանակաշրջանում, քանի որ նախագծի շրջանակում հնարավոր է լինելու բարձրացնել հայկական ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ տեխնոլոգիական ծրագրեր իրականացնելու գործում, ընդլայնել և ամրապնդել համապատասխան աշխատակիցների գիտելիքներն ու կարողությունները տեխնոլոգիաների փոխանցման գործում և այլն»,-նշել է ՀՊՏՀ ռեկտորը։




Այնուհետև մասնակիցները հանդես են եկել նախագիծը ներկայացնող  շնորհանդեսներով։  

Հավելենք, որ նախագծի նպատակն է բարձրացնել Հայաստանի և Վրաստանի ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ գիտահետազոտական գործունեության առավելությունների վերաբերյալ, ընդլայնել և ամրապնդել գիտելիքի և տեխնոլոգիայի փոխադրման համար պատասխանատու աշխատակազմի գիտելիքներն ու կարողությունները Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում, մշակել ՓՄՁ-ների և գիտահետազոտական ենթակառուցվածքների միջև համագործակցության հայեցակարգ Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում:


 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

21․01․2021թ․