Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/03/2021 02:14
Վրաստանում հոգեւորականների ու հավատացյալների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մի քանի մարդ է տուժել | Հայրենիքին նվիրված Մարտին Ավթանդիլյանը հետմահու արժանացել է... | Երբևէ չէի պատկերացնի, որ իրենց կյանքը զոհած քաջորդիների կողքին կարող են լինել նման բարբարոսներ․ Հրանուշ Հակոբյան | Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ռազմագերու մոր ցավի վրա ղումար խաղալ. Նաիրա Զոհրաբյան | ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը | Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան | ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին | «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) |

ՏՏ

«5-րդ ալիքի» նկատմամբ տեսնում ենք իշխանական նիհիլիզմ. Ռոբերտ Հայրապետյանը՝ ՀՌՀ մրցույթի մասին
«5-րդ ալիքի» նկատմամբ տեսնում ենք իշխանական նիհիլիզմ. Ռոբերտ Հայրապետյանը՝ ՀՌՀ մրցույթի մասին
18/01/2021 14:18

Վերջին մեկ տարվա ընթացքում մամուլի եւ խոսքի ազատության դեմ ճնշումներն ուղղակի աննախադեպ ու մասշտաբային բնույթ էին կրում. 2020 թվականին պետությունը գրեթե ամբողջությամբ գտնվել է հատուկ ռեժիմի մեջ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ հավելելով, որ գրաքննությունը դարձել էր կառավարության գործիքակազմը, բանը հասել էր անգամ ֆեյսբուքյան գրառումներին: Անդրադառնալով ՀՌՀ կողմից հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթներին, նա նշեց. «5-րդ ալիքը չստացավ հանրապետական սփռման իրավունք: Մենք մոտավորապես 2 տարի «5-րդ ալիքի» նկատմամբ տեսնում ենք իշխանական նիհիլիզմը: 2020-ին դեպքեր եղան, երբ ոստիկանները ներխուժում էին «5-րդ ալիքի» տաղավար՝ փորձելով հիմնավորել, որ քանի որ դիմակ չեն կրել, եւ փորձել են վարչական ակտ կազմել: Մենք ականատես ենք եղել իշխանական պատգամավորների կողմից «5-րդ ալիքի» լրագրողների նկատմամբ ակնհայտ հակաօրինական վարքագիծը: Արդեն կա հայց եւ եթե չեմ սխալվում մարտին նշանակված է դատական նիստ: Պատգամավորն եր Արթուր Հովհաննիսյանը եւ Քրիստինե Պողոսյանը ակնհայտ արհամարհական, կոպիտ եւ բռնության տարրեր պարունակող գործողություններ են իրականացրել լրագրողի նկատմամբ: Իհարկե, ՀՔԾ-ն հրժարվել է քրգործ հարցուցել, բայց վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցը: Ինչ վերաբերում է «Արմնյուզին», որը եւս չստացավ հանրապետական սփռման հնարավորություն, այս հեռուստաընկերությունը եւս մի քանի միջադեպով ենթարկվել է հետապնդման: Նախ ՀՌՀ-ն հատուկ որոշմամբ սահմանափակեց այդ հաղորդաշարի եթեր հեռարձակումը, հետո Աբրահամ Գասպարյանի հաղորդումներից մեկի կապակցությամբ 5 ոստիկաններ ներկայացել էին «Արմնյուզ», ներխուժել էին տնօրեններից մեկի աշխատասենյակ, փորձում էին այնտեղ ինչ-որ հիմնավորումներ բերել, որ տաղավարում չէր կրվել դիմակ: Հետագայում ոստիկանությունն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, որ Աբրահամ Գասպարյանի եթերում դիմակ չկրելը պետք է առաջացներ վարչկան պատասխանատվություն»,-հայտարարեց իրավաբանը:

 

Ինչ վերաբերում է «Հ2»-ին, որն ընդհանրապես զրկվեց եթերից, Ռ. Հայրապետյանն ասաց. «Լրատվամիջոցի գործունեության դադարեցումը պետք է ունենա հիմնավոր նպատակ: Նախ պետք է հստակ հիմնավորվի, թե օրինակ, ինչ հիմնավորմամբ է զրկվել եթերից, օրինակ ազգային անվտանգությանն սպառնացող այս-այս միջոցառումների իրականացման կամ չիրականացման դեպքում, կամ օրենքի կոպիտ խախտման դեպքում, որը չկա: Բացառապես հակաիշխանական լրատվամիջոցները զրկվեցին հանրապետական սփռումից: Ակնհայտ է, որ մարզերում հատկապես ժողովրդի իրազեկվածության մակարդակը կախված է միայն TV-ների կողմից տրամադրվող նյութերից: Հիմա եթե մարզերում հեռարձակվելու է բացառապես «Առաջին ալիքի» լուրերը, ապա բոլորիս համար ակնհայտ է, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվելու, որ մենք իդեալական վիճակում ենք»:

Նա հավելեց, որ իշխանական պատգամավորներին կա հստակ ուղղորդում՝ չես տալիս հարցազրույց TV5-ին, «Արմնյուզին», 168.am-ին, որովհետեւ իրենք իշխանության քիմքին ոչ հարիր տեղեկատվություն են մատուցում:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ լրատվամիջոցների լրագրողները անհարմար հարցեր են տալիս պաշտոնյաներին ու պատգամավորներին, դրա համար նրանք չեն ընդունում այդ TV-ների հրավերները, Ռոբերտ Հայրապետյանը նկատեց, որ Հ1-ում եւս օրինակ Պետրոս Ղազարյանն անհարմար հարցեր է տալիս. «Եթե այդ TV-ները չունեն պետական ֆինանսավորում եւ հայտնի ՊՈԱԿ-ի կողմից չեն ստանում որոշակի հանձնարարականներ, դա նշանակում է, որ իրենք օբյեկտիվ լրատվություն չեն տալի՞ս: Միտումնավոր, շեշտադրված, գործողություն է եղել այս լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու»:

Նա հիշեցրեց, որ գործող իշխանության օրոք խուզարկության են մտել «Aysor.am-ի, «Yerevan Today»-ի, NEWS.am-ի խմբագրություններ, համակարգիչներ էին առգրավվել. «Ես չեմ հիշում որեւէ իշխանություն, որի ժամանակ մամուլն այսքան գրաքննվեր, այսչափ պոկիտ խախտումներ լինեին եւ չստանային պատշաճ գնահատական»:

Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձավ նաեւ «Ա1 +» հեռուստաընկերության փակմանը, որը ՄԻԵԴ-ում շահել էր դատը եւ պետությունը 30 հազար եվրո փոխհատուցում էր վճարել. «Ես կարծում եմ, այս ընկերությունների նկատմամբ իրականացված գործողություններն ավելի շատ հիմնավորումներով կարող են հասնել ՄԻԵԴ»:

Նշենք, որ ՀՌՀ-ի որոշմամբ հանրային սփռման իրավունք են ստացել 5 տեռուստաընկերություններ՝ «Արմենիա TV»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր մեդիա»-ն եւ ATV-ն:

«5-րդ ալիքը» եւ «Արմնյուզը» ստացել են մայրաքաղաքային սփռման իրավունք, որն ունեցել են նաեւ նախկինում, իսկ «Հ2»-ը զրկվել է եթերից, քանի որ մայրաքաղաքային սփռման մրցույթին չի մասնակցել: Եթեր չի ստացել նաեւ «Ա1+»-ը, քանի որ նա եւս դիմել էր միայն հանրապետականս սփռման մրցույթի համար: Եթերից զրկվել է նաեւ «Ար»-ը, որը որեւէ հայտ չէր էլ ներկայացրել: