Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 00:11
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Աշխարհ

Ներխուժել է ննջարան. Եղիսաբեթ Երկրորդի ազգականին ձերբակելել են բռնաբարության փորձի համար
Ներխուժել է ննջարան. Եղիսաբեթ Երկրորդի ազգականին ձերբակելել են բռնաբարության փորձի համար
14/01/2021 20:27

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ազգականը բանտում է հայտնել բռնաբարության փորձից հետո, հայտնում է The Mirror-ը։ Թեեւ նա բարձրաստիճան պաշտոնյայի ազգական է, իրավապահները մտադիր չեն ներողամտություն ցուցաբերել։ Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Շոտլանդիայի Գլեմիս կալվածքում, ուր կոմս Սայմոն Բոուզ-Լայոնը փոքր ընդունելություն է կազմակերպել։ Ըստ վկայությունների՝ ընթրիքի ընթացքում նա ջերմ խոսակցություն է սկսել հյուրի հետ, որի անունը, հասկանալի պատճառներով, չի նշվում։ Ընթրիքից հետո տղամարդն անմիջապես ուղեւորվել է գեղեցկուհու սենյակ։

 

Տուժողի խոսքով՝ ինքը բացել է դուռն ու տեսել դղյակի հարբած տիրոջը։ Կոմսը փորձել է համբուրել նրան, պահանջել անմիջապես հանել վերնաշապիկը, իսկ մերժում ստանալուց հետո սկսել է կոպտորեն պոկել այն։

Հետապնդումը տեւել է մոտ 20 րոպե։ Ի պատասխան իրեն հանգիստ թողնելու հյուրի խնդրանքների Սայմոնը միայն կատաղի բղավել է, որ ոչ ոք սեփական տանը չի համարձակվի իրեն հրամայել։ Որոշ ժամանակ անց կնոջը հաջողվել է նրան դուրս հանել։ Դրանից հետո նա հյուրերին օգնության խնդրանքով հաղորդագրություններ է ուղարկել։  

Առավոտյան սթափվելով՝ Բոուզ-Լայոնը փորձել է կապ հաստատել աղջկա հետ՝ հույս ունենալով ներողություն խնդրել տհաճ միջադեպի համար, սակայն վերջինս արդեն իսկ ոստիկանություն հայտարարություն էր ներկայացրել։ Իրավապահները ձերբակալել են թագուհու ազգականին։

«Ես սարսափելի ամաչում եմ իմ գործողությունների համար, որոնք իմ հյուրին տառապանք են պատճառել։ Այդ գիշեր ես հարբել էին։ Ես չէի կարծում, որ ընդունակ եմ ինձ այդպես պահել։ Բայց ես պատասխանատվություն եմ կրում արարքիս համար։ Ներողություն եմ խնդրում առաջին հերթին կնոջից, որին վնասել եմ, ինչպես նաեւ ընտանիքից, ընկերներից ու գերծընկերներից»,- մեղքը չի թաքցրել Սայմոնը։

Լուսանկարը՝ Getty Images