Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 01:01
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Քաղաքականություն

Ես Շուշիից դուրս եմ եկել Սեյրան Օհանյանի հետ ոսկեգույն Նիսանով. Արգիշտի Քյարամյան
Ես Շուշիից դուրս եմ եկել Սեյրան Օհանյանի հետ ոսկեգույն Նիսանով. Արգիշտի Քյարամյան
14/01/2021 20:23

Ես Շուշիից դուրս եմ եկել մոտ մեկ տասնյակ անձանց հետ, նրանց հետ նաեւ  Սեյրան Օհանյանը, եւ ես Սեյրան Օհանյանի հետ եմ դուրս եկել նույն մեքենայով,մեքենան ինկասացիայի մեքենա չի եղել, բեռնախցիկում էլ եղել են քարտեզներ, ռացիաներ, զինամթերք: Այս մասին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` անդրադառնալով իր անվան հետ առնչվող հայտարարություններին։ Քյարամյանը նաեւ ասել է, որ այդ տեղեկությունը առաջինը հրապարակել անհայտ ծագման տելեգրամյան մի ալիք, որը հետո տարածել է «Հայրենիք» կուսակցության անդամներից մեկը։ Նա նաև ներկայացրել է՝ ինչպես է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը իր զորախմբի հետ լքել Շուշիի պաշտպանական գործողության վայրը։

 

«Ես ինքս որոշել էի պատերազմին որևէ կերպ չանդրադառնալ, որովհետև պատերազմը շատ հուզիչ ապրումներ է առաջացնում։ Որոշել էի նաև չանդրադառնալ Շուշիում «Հայրենիք» կուսակցության հետ տեղի ունեցածին, որովհետև հետպատերազմյան շրջանում շատ զգույշ է պետք խոսել։ Ես Շուշի գնացել էի աշխարհազորայինին միանալու, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։ Թշնամու կողմից Շուշիի ուղղությամբ հարձակման օրը, երբ ես, Սեյրան Օհանյանը, ՊԲ կողմից նշանակված հրամանատարությունը գտնվում էինք շտաբում, օրվա կեսից այնտեղ է գալիս Արթուր Վանեցյանը, ասում է՝ զորախմբով եկել են Արցախ, պետք է տեղակայվեն այլ վայր, կարծեմ Մարտակերտ, բայց ՊԲ-ն իրենց ուղարկել է Շուշի։

Այդ օրը գիշերը թշնամին հարձակվում է Շուշիի ուղղությամբ, հրամանատարությունը կապ է հաստատել Վանեցյանի հետ, առաջարկում է գալ որոշակի դիրքում տեղակայվել, Վանեցյանի զորախմբից պատասխանում են՝ նոր ենք եկել, դեռ պատրաստ չենք մարտական գործողության մասնակցելու։ Սեյրան Օհանյանը ինձ առաջարկում է գնալ և «Հայրենիք» զորախմբին առաջարկել գալ եւ տեղակայվել մարտական գործողություններին հարակից մի վայրում: Ես գնում եմ, հանդիպում եմ Վանեցյանին, ասում եմ, որ այսպիսի խնդիր ունենք մենք, Վանեցյանը համաձայնում է, ասում է` որեւէ խնդիր չկա եւ պատրաստ են գնալ եւ ցանկացած վայրում տեղակայվել: Միասին մեքենաներով շարժվում ենք այն վայրը, որտեղ որ զորախումբը պետք է տեղակայվի, այնտեղ մեզ դիմավորում է Արցախի ոստիկանապետը, փոքր ջոկատներով գնում ենք տեղակայման վայր, որտեղ որ «Հայրենիք» զորախումբը չի խարամատավորվում, սակայն պետք է խրամատավորվեր: Մենք մի գնդապետի եւ 10 կամավորների հետ որոշում ենք մի բարձունքում տեղակավել, գնում ենք, ճանապարհին մեկ այլ դիրք ենք նկատում, որն էլի հարմար է եւ ես հետ եմ գնում, որ էլի խումբ բերեմ եւ այդ դիրքում տեղակայեմ, այդ ընթացքում տեխնիկական պատճառներով զորախմբի ծառայակիցների մեկի ճկույթը վնասվում է եւ երբ դիրքերից մեկում վիրավորվում զորախմբի մեկ այլ անդամ, գնում ենք, որ իջացնենք, հետ գալուց արդեն Վանեցյանը տեղակայման վայրում չի լինում: Հետագայում պարզել ենք, որ շտաբում է, մոտ 2-3 ժամ փորձել ենք պարզել կատարվածը, հետո վերադարձել ենք շտաբ եւ Վանեցյանը շտաբում չի եղել, վերադարձել է Ստեփանակերտ: Տեղակայման վայրում զորախմբից մի տղա եմ տեսել, ով ասաց որ ոչ մեկ իրեն չի ասել այդտեղ տեղակայվել: Դրանից հետո գնդապետն ինձ ասում է, որ զորախմբից ոչ մեկ չկա տեղակայման վայրում, մենք այդ վայրում լրիվ այլ ստորաբաժանում ենք տեղակայում»,- պատմել է Քյարամյանը։