Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր սկսվեց Սյուզաննա Պատվականյանի բողոքն ընդդեմ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Պատվականյանը արդեն տեւական ժամանակ է բարձրաձայնում է, որ Պերինատոլագիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրայամյանը, բժիշկներ Անդրանիկ Պողոսյանը և Արշակ Ջերջերյանը 2000 թվականին վաճառել են իր նորածին երեխային: Պատվականյանը արդեն 20 տարի է փնտրում է աղջկան, որին ծննդաբերել է 15 տարեկանում: 2000թ-ի փետրվարի 16-ին Պերինատոլագիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ծննդատուն է ընդունվում անփահաս ծննդկան, որը իրավապահների դիտակետում չհայտնվելու համար ներկայանում է ավագ քրոջ անձնական տվյալներով: Երեխային ծննդաբերելուց հետո Սյուզաննան գրանցում է ծնունդը, ապա գրում է հրաժվում է երեխայից: 12 տարի անց՝ 2012թ-ին, Սյուզաննա Պատվականյանը դիմում է իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ իրեն խաբել են, ինքը չի հրաժարվել իր երեխայից և աղջիկը՝ Ստելլա Պատվականյանը, վաճառվել է ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և բժիշկներ Անդրանիկ Պողոսյանի և Արշակ Ջերջերյանի կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը, որը սակայն հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է: Որդեգրումը ապօրինի ճանաչելու, անչափահասի հետ սեռական հարբերություններ ունենալու, երեխային ծնողից ապօրինի բաժաների, քննչի գործողությունները ոչ իրաչափ ճանաչելու և այլ հոդվածներով շուրջ 8 տարի հարուցվել են քրեական գործեր և կարճվել տարբեր հիմքերով: Թերեւս վերջին բողոքը ներկայացվել է արդեն 2019 թվականին. Պատվականյանը կրկին իրապահներից պահանջում էր նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերսկսել նախկինում կարճված քրեական գործը: Դիմել է գլխավոր դատախազի տեղակալին, որը գործը ուղղարկել է քննչական կեմիտե՝ նոր ուսումնասիրության: Քննիչը, ուսումնասիրելով բողոքը, գտել է, որ առկա չէ, նոր երևան եկած հանգամաք և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել: Քննիչի որոշումը Պատվակայանը բողոքարկել է դատխազություն եւ կրկին մերժում ստանալուց հետո, դիմել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝պահանջով վերացնել քննչի և դատախազի որոշումները: Առաջին ատյանի դատարանը ևս մերժել է դիմում- բողոքը: Այժմ Պատվականյանը պայքարը շարունակում է Վերաքննիչ դատարանում: Չնայած այն պնդումներին, որ երեխան որդեգրված է, բողոքաբեր կողմը այսօր դատարանում պնդեց՝իրենք հավաստի աղբյուրներից տեղեկացել են, որ որդեգրում չի եղել, փոխարենը գրանցվել է, որ երեխան ծնվել է տան պայմաններում և որպես մայր է ներկայացվում նրան որդեգրողը: Առկա չէ նաև որևէ փաստաթուղթ, որ ծննդատունը դիմել է վարչական շրջանին, հայտնել երեխայից հրաժարվելու մասին, որի հիման վրա կատարվել է որդեգրում: Վստահ է, որ եթե այդ հանգամանքները ուսումնասիրության առարկա դառնային, կկարողանային որդեգրումը անվավեր ճանաչել: Պատվականյանի ներկայացուցիչ Մարատ Կոստանյանի պնդմամբ՝ քրեական գործում կոծկվում են կարևոր հանգամաքներ, դրանց իրագործմանը նպաստում են վարույթ իրականացնող մարմինները և հատկապես Գլխավոր դատախազությունը: Ռազմիկ Աբրհամյանի ներկայացուցիչ Սամվել Դիլբանդյանը ի պատասխան նշեց, թե արդեն գործ ունեն իրավունքի չարաշահման հետ, քանի որ հակառակ կողմի բարձրացված հարցերը արդեն քննվել են և առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ընդ որում, ըստ նրա՝ բոլորն էլ բողոքարկվել են Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ: Ըստ Աբրահամյանի փաստաբանի՝ բողոքաբեր կողմն այս ամենն անում է՝ իմանալու, թե ովքեր են երեխային որդեգրողները: Հիշեցնենք, որ ըստ Կառավարության N 64 որոշման՝ ՀՀ-ում որդեգրման մասին տեղեկությունները տրամադրվում են որդեգրողին և որդեգրվողին, այն էլ 18 տարին լրանալուց հետո: Որդեգրման հանձնած անձի համար նման տեղեկությունները հասանելի դառնալ չեն կարող: Փաստաբան Դիլբանդյանը կոչ արեց բացահայտել իրենց հավաստի աղբույրները, որպեսզի պատշաճ քննություն կատարվի:
Թե ի՞նչ աղբյուրների մասին է խոսքը, «Հայկական ժամանակ»-ը նիստի ավարտից հետո հետաքրքրվեց փաստաբան Կոստանյանից. «Քննիչին հայտնել եմ տեղեկությունը, վերջինս ինձնից չի պահանջել աղբյուր բացահայտել, եթե հարցներին կհայտնի, իրենք գիտեն, որ տեղեկությունները հավաստի են, դրա համար են լռում: Սա մի անմբողջ «մաֆիա » է, որի «որջը» գտնվում է գլխավոր դատախազությունում»:
Այսօրվա նիստին Սուզաննա Պատվականյանը վստահեցրեց, որ Ռազմիկ Աբրահամյանին հանդիպել է հղիության 6-րդ ամսում, վերջիս անչափահաս աղջկանից և երեխայի 23 ամյա հորից պահանջել է 500 ԱՄՆ դոլար՝ իրավապահներին անչափահաս լինելու մասին չհայտնելու և երեխայի ծննդյան հետ կապված որոշ փաստեր այլ կերպ ներկայացնելու համար: Ըստ Սուզաննայի, ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի եղել այդ գումար վճարել: Պնդեց՝ երեխայից հրաժարվելու դիմում չի գրել, իրեն տվել են մաքուր թուղթ, որտեղ գրել է անձնական տվյալները, իսկ տեքստն ինքը չի գրել:
Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանն էլ հակադարձեց. «Նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն և փորձագետը հատատել է, որ գրվել է Սուզաննա Պատվականյանի ձեռքով»:
Դատական նիստին ներկա էր նաեւ բժիշկ Արշակ Ջերջերյանը, որի խոսքը փոքր ինչ հուզական ստացվեց, ինչն էլ վրդովեցրեց Սուզաննային:
Մանկաբույժ Ջերջերյանը հիշեցրեց, որ ինքն է բացահայտել Սուզաննայի սուտը, ապա հարց ուղղեց, թե ինչպես է ստացվել, որ միայն 12 տարի անց է սկսել փնտրել իր աղջկան: Կարծիք հայտնեց, որ եթե Սուզաննային հաջողվեր իր կյանքը նորից դասավորել չէր էլ հիշի միջադեպի մասին:
Ի պատասխան Պատվականյանն ասաց, որ իրեն նոր կյանք հարկավոր չէ, պայքարելու է և գտնելու է դստերը, ցանկանում է, որ աղջիկը իմանա, որ մայրն իրեն չի թողել: Իսկ թե ինչու՞ է իրավահներին դիմել 12 տարի անց, ասաց, որ չի վստահել այն ժամանակվա իրավապահներին, իսկ Վլադիմիր Գասպարյանին ոստիկանապետ նշանակելուց հետո, հավատացել է, որ համակարգում փոփոխություններ են եղել:
Դատական նիստի ավարտին Արշակ Ջերջերյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ստերի մասին էր ակնարկում իր խոսքում, ասաց, որ անձամբ է բացահայտել Սուզաննայի անչափահաս լինելու փաստը, տեղեկացրել հիվանդանոցի տնօրենին: Նա նշեց, որ Սուզաննան կոնսուլտացիաների չի հաճախել 6 ամիս, չի հետաքրքրվել երխայի առողջականով: Վստահեցրեց, ցանկալի հղիության դեպքում այդ կերպ չեն վարվում: Իսկ թե ինչու՞ է Պատվականյանը հղիության 6-րդ ամսում հանդիպել Ռազմիկ Աբրահամյանին, հորդորեց Սյուզաննայից հարցնել, գու՞ցե, ըստ նրա՝ երեխայից ազատվելու համար:
Սուզաննան էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն լավ է զգացել, բժշկի գնալու անհրաժեշություն չի եղել, բացի այդ չի ցանկացել հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Երեխայի հայրն էլ այժմ գտնվում է Եվրոպայում, ամուսնացած է, բայց ասում է, որ ամեն ինչ կանի դստերը գտնելու համար:
Վերաքննիչ դատարանը նիստը հետաձգեց դատախազի բացակայության հիմքով: Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 29-ին:
Նշենք որ Ռազմիկ Աբրահամյանը անցում է երկու քրեական գործերով: Որոնցին մեկով մեղադրվում է երեխային ծնողից ապօրինի բաժանելու հիմքով, իսկ մյուսով՝ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու հիմքով: Վերջին գործը գտնվում է դատարանում և Աբրահամյանը ընդունել է իր մեղքը:
Աննա Ավետիսյան