Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 00:41
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Հայաստան

Գազի խողովակներում խցանում է առաջացել․ փոխնախարարը պարզաբանեց անջատումների մասին հայտարարության պատճառը
Գազի խողովակներում խցանում է առաջացել․ փոխնախարարը պարզաբանեց անջատումների մասին հայտարարության պատճառը
14/01/2021 19:41

Սպառողների համար էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման դադարեցում մինչ այս պահը չի եղել եւ եթե, ըստ պլանավորվածի գնա, չի էլ լինի։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ Նշենք, որ երեկ ՏԿԵ նախարարությունը հայտարարել էր, որ հունվարի 14-ին՝ ժամը 07։00-ից մինչեւ հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի եւ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ՝ պայմանավորված վթարավերականգնողական աշխատանքներով։ «Դադարեցվել է միայն ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը, իսկ Երեւան ՋԷԿ-ի գազամատակարարումը իջեցվել է նվազագույն մակարդակի՝ սեփական կարիքները հոգալու համար»,- ասաց փոխնախարարը։ Նրա խոսքով՝ երեկվա հայտարարությունը պարզապես նախազգուշական էր, որ եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չընթանա, հնարավոր է անջատումներ լինեն։ «Մենք ենթադրում էինք, որ եթե վթարավերականգնողական աշխատանքները պլանավորվածից շեղվեն, միգուցե եւ անջատումներ լինեն։ Բայց, փառք Աստծո, մինչ այս պահը ամեն ինչ նորմալ է»,- նշեց նա։

 

Հարցին՝ ի՞նչ խնդիրներ է առաջացել համակարգում, Վարդանյանը պատասխանեց. «Լինում է, չէ՞, գնում ես բժշկի, ասում են՝ պետք է վիրահատվես, բայց կարող ես նաեւ առաջիկա 6 ամսվա ընթացքում վիրահատվել։ Լինում են նաեւ դեպքեր, որ ասում են՝ հենց հիմա պետք է վիրահատենք։ Հիմա սա այդ դեպքն է։ Մինչ այս եղել են խնդիրներ, որոնք հնարավոր է եղել տեղում չլուծել եւ, օրինակ, լուծել գարնանը կամ ամռանը, երբ գազի սպառումն ավելի քիչ է։ Իսկ այս դեպքում պետք էր խնդիրը տեղում կարգավորել»։

Փոխնախարարը նշեց, որ խնդիրը գազամատակարարման հետ է կապված, խցանում է առաջացել գազի խողովակներում, եւ հունվարի 9-ից թողունակությունը մոտավորապես 3-4 մլն խորանարդ մետր պակասում էր։ Իսկ գազի ճնշման պակասելու դեպքում ՋԷԿ-երը ամբողջությամբ կանջատվեին, եւ հոսանքի դեֆիցիտ կարող էր առաջանալ։

«Եթե նախկին նմանատիպ դեպքերի պես քիչ լիներ պակասումը, ապա կարող էինք դիմանալ՝ մինչեւ կգար տաք եղանակ, եւ խնդիրը կկարգավորեինք։ Այս անգամ հրատապ անհրաժեշտություն էր, եւ խցանման բնույթն այնպիսին էր, որ ամեն վայրկյան կարող էր ամբողջությամբ խցանվել»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ նախատեսված ժամկետում՝ մինչեւ վաղը՝ ժամը 07։00-ն, խնդիրը կկարգավորվի։