Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 00:55
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Քաղաքականություն

Վարչապետն ասել է՝ ինչ որ ասել է, Պոպովը մեկնաբանել է. վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն ուրիշ բան էլ է ասել. ԱԳ նախարար
Վարչապետն ասել է՝ ինչ որ ասել է, Պոպովը մեկնաբանել է. վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն ուրիշ բան էլ է ասել. ԱԳ նախարար
14/01/2021 17:31

Ես միանշանակ համաձայն եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, և կավելացնեմ՝ եղել է և մնում է, այսօր ԱԺ-ում իմքայլական պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա զինադադարի, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը։ Սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված համարված լինել, քանի որ այն չի իրականացրել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ կարգավիճակի հարցը», - ասաց նախարարը։

 

Անդրադառնալով վարչապետի հոդվածին և դրան ի պատասխան ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանն՝ Արա Այվազյանն ասաց.

«Վարչապետն ասել է՝ ինչ որ ասել է, Պոպովը մեկնաբանել է։ Վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն ուրիշ բան էլ է ասել»։